Tuesday, 30 06 2026
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»

ՍԴՀԿ-ն դրական է գնահատում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը

Սոցիալ–դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը սեպտեմբերի 22-24-ը կուսակցության 21-րդ փակ համագումար է անցկացրել, որի արդյունքներով ընդունվել է հայտարարություն: Ինչպես տեղեկացրին ՍԴՀԿ մամուլի ծառայությունից, համագումարին մասնակցել են աշխարհի 15 և Հայաստանից ընտրված շուրջ 100 կուսակցական պատվիրակներ: Համագումարի մեկնարկը տրվել է Եռաբլուրում, որտեղ մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել Արցախյան ազատամարտում նահատակված ազատամարտիկներին:

Համագումարի մասնակիցները, քննարկելով Հայաստանում և Սփյուռքում հայ ժողովրդի ու Հայրենիքի առջև ծառացած մարտահրավերները և, որոշելով ՍԴՀԿ-ի առաջիկա 4 տարվա հավաքական ռազմավարությունն ու գործունեության ոլորտը, որոշել են.
1. Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն առաջիկայում նույնպես պետք է շարունակի իր կազմակերպչական, քաղաքական ու տնտեսական առաջնահերթությունները ուղղել դեպի Մայր Հայրենիք:

2. ՍԴՀԿ XXI համագումարը գտավ, որ Հայաստանի բնակչության ստվար մասը երկրում տիրող սոցիալական անարդարության պատճառով ապրում է տնտեսապես անբավարար վիճակում, ինչը համարվում է արտագաղթի գլխավոր պատճառներից մեկը, որի կասեցումը ազգային առաջնահերթություն է: Քաղաքական դաշտը վատառողջ է, չեն գործում արդար մրցակցության պայմանները: Այս հանգամանքի և սոցիալական արդարության բացակայության հետևանքով, չնայած որոշակի առաջընթացի, Հայաստանի Հանրապետությունում դեռ օրենքի լիակատար գերակայությունն ապահովված չէ:

3. Համագումարը գտավ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է վարի տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրավիճակներից թելադրված արտաքին քաղաքականություն: Համագումարը դրական է համարում Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանի Հանրապետության անդամակցությունը, ինչպես նաև հույս է հայտնում, որ մեր երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը պետք է շարունակի մնալ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի վավերացումը:

4. Ս.Դ. Հնչակյան Կուսակցությունը Հայաստանում գործում է որպես Անկախ քաղաքական միավոր, այն իրավունք ունի համագործակցելու բոլոր այն քաղաքական կազմակերպությունների հետ, ովքեր ընդունում են Հնչակյան կուսակցության սկզբունքներն ու գաղափարախոսությունը, հատկապես, ժողովրդավարության և սոցիալական արդարության սկզբունքները:

5. ՍԴՀԿ XXI համագումարը գտավ, որ Արցախի հիմնախնդիրը հայ ժողովրդի և հատկապես Հնչակյան կուսակցության համար մնում է առանցքային հիմնախնդիր և շեշտում է, որ Կուսակցությունն իր բոլոր հնարավորություններով պետք է ընդդիմանա ադրբեջանական ցանկացած ագրեսիային` լինի այն ռազմական, քաղաքական, քարոզչական, թե տնտեսական:

Համագումարը գտավ, որ Արցախի հիմնախնդիրն անհնար է լուծել ռազմական ճանապարհով, այլ միայն ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքի և իրավահավասար բանակցությունների արդյունքում ձևավորված բանաձևերի հիման վրա:
Համագումարը շեշտեց միջազգային հարթակներում Արցախի հիմնախնդրին ավելի լայն ճանաչում ապահովելու միտված ջանքերը բազմապատկելու անհրաժեշտությունը:

Համագումարը վերահաստատեց Արցախի Հանրապետությունը բանակցային սեղան վերադարձնելու անհրաժեշտությունը:
Սեպտեմբերի 24-ին ավարտվեց համագումարի աշխատանքները, որի արդյունքում ընտրվեց նոր Կենտրոնական վարչություն հետևյալ կազմով.

1. Համբիկ Սարաֆյան (ատենապետ, Ամերիայի Միացյալ Նահանգներ)
2. Վազգեն Համալյան (փոխատենապետ, Սիրիայի Արաբական Հանրապետություն)
3. Նարեկ Գալստյան (քարտուղար, Հայաստանի Հանրապետություն)
4. Հակոբ Տիգրանյան (Կիպրոս)
5. Շավարշ Ակինյան (Կանադա)
6. Մանո Շխրտմյան (Հայաստանի Հանրապետություն)
7. Ալեքսան Քեոշքերյան (Լիբանան)
8. Կիրակոս Թութունջյան (Կանադա)
9. Ջորջ Հակոբյան (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)
10. Թադևոս Քօրօղլյան (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)
11. Գևորգ Սաչլյան (Ֆրանսիա)

Ք. Երևան
25.09.2017

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում