Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլը հայտնել է, թե ինչպես է իր նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արձագանքել լոնդոնյան ակումբ իր տեղափոխությանը:
«Հաճախ ենք շփվում Մոուրինյոյի հետ: Երբ «Արսենալ» էի տեղափոխվում, նա ինձ հաղորդագրություն էր ուղարկել: «Բարի գալուստ Լոնդոն»,- գրված էր այնտեղ:
Հիշեցնենք, որ հենց պորտուգալացի մասնագետի խնդրանքով Մադրիդի «Ռեալ»-ը 2010 թվականին ձեռք բերեց Մեսութ Օզիլի տրանսֆերը: Հավելենք, որ լոնդոնյան ակումբը 44 մլն եվրո է վճարել Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:








































