Tuesday, 07 05 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի՞նչ, տաճարը հաղթելու է փողոցին, սրճարանները փակելու ենք մոմի վաճառքի կետ ենք բացելո՞ւ
16:50
Նոր օրենքը կվտանգի Վրաստանի եվրոատլանտյան ուղին. Միլլեր
Կառավարության նիստը տեղի կունենա վաղը
16:40
Լեհաստանում գաղտնալսման սարքեր են հայտնաբերել շենքում, որտեղ տեղի է ունենալու կառավարության նիստ
Գործընթացը «բեկեցինք». հետո՞
Այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի վարչական ղեկավար
Բաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներում
16:24
Մակրոնը և Սի Ծինփինն անկախ պաղեստինյան պետության ստեղծման կոչ են արել
Հույս ունեմ՝ Ալմաթիի հանդիպումը վերջինը կլինի. նախկին ԽՍՀՄ որևէ երկրում չպետք է բանակցել
16:12
«ԱՄՆ-ն զորքեր Ուկրաինա չի ուղարկելու». Միլլեր
Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին
16:08
FLYONE ARMENIA ավիաընկերության GULFSTREAM G-450 բիզնես դասի օդանավը Հայաստանում է
Մեծ անհանգստություն եմ ապրում, երբ ՀՀ ղեկավարությունը մեկնում է Մոսկվա․ վարչապետի անձը վտանգված է
15:50
Երեք ամիս է՝ Ղրիմի կամուրջով ռազմական բեռ չի առաքվում
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի երկնիշ աճ է գրանցվել
15:30
Մակրոնը և Սի Ծինփինը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծման օգտին
Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի նիստին
15:20
Վլադիվոստոկում ամերիկացի զինծառայողի են ձերբակալել
15:10
Սի Ծինփինը Մակրոնին կոչ է արել համատեղ ջանքերով կանխել նոր «սառը պատերազմը»
Մհեր Գրիգորյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Անվտանգության տարակուսելի երաշխիքը
14:55
Բորելը ԵՄ երկրներին կոչ է արել բոյկոտել Պուտինի երդմնակալության արարողությունը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Արևմուտքի հետ երկխոսությունից
14:30
Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը Հայաստանին 100 մլն դոլար վարկ է հատկացրել
Սահմանազատումը Տավուշից ենք սկսել՝ սրան գնացել ենք պատերազմը դելեգիտիմացնելու համար
Թուրքիան 10 մլն դոլարով տուգանել է Meta-ին

Բակո Սահակյանը սահմանել է կառավարության կառուցվածքը և նշանակել պետական նախարար

րցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: Ինչպես  տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահի հրամանագրով սահմանվել է կառավարության հետեւյալ կառուցվածքը.

պետական նախարար

առողջապահության նախարարություն

արդարադատության նախարարություն

արտաքին գործերի  նախարարություն

աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարարություն

բնապահպանության  եւ բնական ռեսուրսների նախարարություն

գյուղատնտեսության նախարարություն

էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարություն

կրթության, գիտության եւ սպորտի նախարարություն

մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարություն

պաշտպանության նախարարություն

քաղաքաշինության նախարարություն

ֆինանսների նախարարություն:

Սահմանվել են նաեւ պետական կառավարման այլ մարմիններ.

ազգային անվտանգության ծառայություն

ոստիկանություն

արտակարգ իրավիճակների պետական ծառայություն:

Նախագահի հրամանագրով նշանակվել են.

պետական նախարար՝ Արայիկ Հարությունյանը

առողջապահության նախարար՝ Կարինե Աթայանը

արդարադատության նախարար՝ Արարատ Դանիելյանը

արտաքին գործերի  նախարար՝ Մասիս Մայիլյանը

աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարար՝

Սամվել Ավանեսյանը

բնապահպանության  եւ բնական ռեսուրսների նախարար՝ Վազգեն Միքայելյանը

գյուղատնտեսության նախարար՝ Ժիրայր Միրզոյանը

էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարար՝

Լեւոն Գրիգորյանը

կրթության, գիտության եւ սպորտի նախարար՝ Նարինե Աղաբալյանը

մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար՝

Սերգեյ Շահվերդյանը

պաշտպանության նախարար՝ Լեւոն Մնացականյանը

քաղաքաշինության նախարար՝ Կարեն Շահրամանյանը

ֆինանսների նախարար՝ Գրիգորի Մարտիրոսյանը:

Ըստ Նախագահի հրամանագրերի՝ սահմանվել են այն նախարարների կազմը, որոնց գործունեությունը համակարգվելու է պետական նախարարի կողմից, ինչպես նաեւ՝ պետական սեփականության եւ ֆինանսների կառավարման ոլորտում Նախագահի կողմից պետական նախարարին վերապահված լիազորությունների շրջանակը:

Նախագահի մեկ այլ հրամանագրի համաձայն՝ տեղի են ունեցել մի շարք կառուցվածքային փոփոխություններ, մասնավորապես.

Էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարությունից առանձնացվել է զբոսաշրջության վարչությունը եւ ընդգրկվել մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարություն կազմում:

Նախագահի աշխատակազմի կառուցվածքում ստեղծվել է «Կառավարության գործերի կառավարչություն» առանձնացված ստորաբաժանում, որը նախկին կառավարության աշխատակազմի իրավահաջորդն է:

Նախկին կառավարության աշխատակազմի որոշ ստորաբաժանումներ ընդգրկվել են տարբեր մարմինների կազմում.

Պետական նախարարի աշխատակազմում են ընդգրկվել սոցիալ-տնտեսական վարչությունը, ինչպես նաեւ տարածքային կառավարման բնագավառում գործառույթներ իրականացնող ստորաբաժանումները:

Էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարության կառուցվածքում են ընդգրկվել անշարժ գույքի կադաստրի եւ պետական գույքի կառավարման վարչությունները, գեոդեզիայի եւ հողային պետական տեսչությունը:

Աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարարության կառուցվածքում են ընդգրկվել բնակարանային հարցերի վարչությունը, վերաբնակեցման եւ միգրացիայի բաժինը:

Նոր գործառույթներին համապատասխան՝ հաստատվել են Նախագահի աշխատակազմի, ինչպես նաեւ Նախագահի աշխատակազմի «Կառավարության գործերի կառավարչություն» առանձնացված ստորաբաժանման կանոնադրությունները եւ կառուցվածքները:

Նախագահի մեկ այլ հրամանագրով սահմանվել է կառավարության գործունեության կազմակերպման նոր կարգ:

Նույն օրը Նախագահն ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց՝ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արայիկ Լազարյանը նշանակվել է Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Դանիելյանը նշանակվել է Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-պետաիրավական վարչության պետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում