Friday, 12 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Առավելագույնը` հնարավորին հասնելու համար

Հայաստանի հասարակական-քաղաքական, փորձագիտական շրջանակները հիմնականում կարծում են, որ Ադրբեջանի ղեկավարությունը ռազմատենչ հայտարարություններն անում է առավելապես կամ նույնիսկ բացառապես ներքին սպառման համար: Խնդիրը նրանում է, որ հրապարակային հայտարարություններում կոշտացնելով իր դիրքորոշումը, Ադրբեջանը իր համար, թերևս, պարարտ հող է ստեղծում բանակցային գործընթացի շրջանակում նահանջի տեղի համար:

Այսինքն` ասելով առավելագույնը, Ադրբեջանը տեղ է թողնում հնարավորին հասնելու համար: Վտանգավորն այստեղ այն է, որ դա անընդհատ կրկնելով և չարժանանալով որևէ համարժեք արձագանքի միջնորդների շրջանում, Ադրբեջանն աստիճանաբար կարող է հենց այդ առավելագույնը դարձնել հնարավոր: Այս դիրքորոշումը կարծես թե տրամագծորեն տարբերվում է Հայաստանի կեցվածքից:

Օրինակ` հիշարժան է, որ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը մի քանի անգամ հայտարարել է, թե Հայաստանն իր զիջումն արդեն արել է և այլևս զիջելու բան չունի: Սա առնվազն տարօրինակ էր, և տարօրինակ էր նաև այն, որ հանրային կարծիքը չէր տալիս արտգործնախարարի այդ հայտարարություններին համարժեք արձագանք: Մինչդեռ առնվազն զարմանալի է և աբսուրդ, որ բանակցությունը դեռ չի հասել անգամ եզրափակիչ հանգրվանին, իսկ կողմերից մեկը հայտարարում է, որ իր զիջելիքը զիջել է: Հայաստանի դիրքորոշումը փաստացի փոփոխության միտումներ չի ցուցաբերում նաև այժմ, երբ կա նոր նախագահ և նոր արտգործնախարար:

Ավելին` հակամարտության կարգավորման գործընթացում բացարձակապես չի զգացվում նաև Ղարաբաղի նոր նախագահի հանգամանքը, եթե չհաշվենք այն, որ ստեղծվեց նախադեպ, երբ միջազգային կառույցների ներկայացուցիչները Ղարաբաղի նախագահի հետ հանդիպում են հյուրանոցում: Առաջ հանդիպում էին եթե ոչ Ստեփանակերտում, ապա գոնե Երևանի Ղարաբաղի ներկայացուցչությունում: Ի՞նչ է դա, եթե ոչ միջնորդ առաքելությունների անխոս ընդունումն այն փաստի, որ Ղարաբաղն, այդուամենայնիվ, ոչ թե անկախ սուբյեկտ է, այլ վիճելի տարածք, և այդ իսկ պատճառով միջազգային առաքելություններն ավելի ու ավելի են ձեռնպահ մնում Ղարաբաղ այցելելուց: Համարել, որ ադրբեջանական ռազմատենչ կոշտությունն այստեղ ազդեցություն չունի` նշանակում է վարել ջայլամի քաղաքականություն, մտածելով, որ միջազգային հանրությունը պարզապես չի ցանկանում Ադրբեջանի ձայնը լսել և դրա համար էլ Ղարաբաղի ներկայացուցիչներին հանդիպում է Ղարաբաղի տարածքից դուրս:

Ինչ պետք է անի, սակայն, Հայաստանը, հայկական կողմը, որ չի անում: Իսկապես բավական հեշտ է հայկական կողմին մեղադրել բանակցային իներտության, ոչ նախաձեռնողականության, անփոփոխության և կանխատեսելիության համար: Սակայն դժվար է առաջարկել այլընտրանքային քայլեր: Բայց այդ դժվարությունն առավելապես պայմանավորված է տեղեկատվության բացակայությամբ: Քայլերը պատկերացնելու համար անհրաժեշտ է հստակ պատկերացնել իրավիճակը բանակցային գործընթացում, իսկ դա պատկերացնելու համար էլ անհրաժեշտ է տիրապետել բավարար տեղեկատվության այդ գործընթացի մասին: Դրան ներկայում երևի թե տիրապետում է մարդկանց խիստ սահմանափակ շրջանակ, եթե իհարկե բանակցային գործընթացում առկա է ավելին, քան հայտնի է դառնում հանրությանը դրա մասնակիցների հրապարակային հայտարարություններից: Ի վերջո, պետք է նաև հավանական համարել, որ բանակցության մասնակիցներն ասում են իրականում այն, ինչ կա, պարզապես հասարակության թերահավատությունն է, որ ստիպում է մտածել, թե իրականում բանակցությունը շատ ավելի հարուստ է նյութով, քան բանակցության մասին հայտարարությունները:

Սակայն, եթե մի պահ ենթադրենք, որ իրապես բանակցությունը հարուստ է ավելի, քան դրա մասին հնչող արտահայտությունները, որ անում են կողմերն ու միջնորդները, և նաև ենթադրենք, որ հայկական կողմը ելնելով այդ իրական նյութից` անում է այն, ինչ հնարավոր է, և անհնար է անել ավելին, ապա այդ դեպքում առավել ևս իրավիճակը տխուր է, քանի որ ոչ մի ուրախ բան չկա` թե բանակցային գործընթացն այնպիսի հանգրվանում է, որ Հայաստանը չի կարողանում անել ավելին, քան այժմ: Բանն այն է, որ Հայաստանն այժմ գրեթե ոչինչ չի անում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում