Արաբական Միացյալ Էմիրությունները հանդես է եկել Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ հսկողությունը խստացնելու օգտին, քանի որ վերջինս խախտում է «վեցյակի» հետ համաձայնությունը՝ անցկացնելով հրթիռային փորձարկումներ։ Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար, շեյխ Աբդալլա բեն Զաիդ ալ Նահայյան։
ԱՄԷ ԱԳՆ ղեկավարը նաև պնդել է, որ Թեհրանը միջամտում է տարածաշրջանի երկրների՝ Բահրեյնի, Իրաքի, Եմենի, Քուվեյթի, Լիբանանի, Սաուդյան Արաբիայի և Սիրիայի ներքին գործերին։
«Իրանը պետք է հասկանա, որ պետությունների ինքնիշխանությունը հարգելը տարածաշրջանում խաղաղ գոյակցության համար լավագույն հիմքն է»,- ասել է շեյխը։









































