Friday, 03 07 2026
Ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխությունը՝ մաքսանենգության դեմ պայքարի մաս․ նախագիծ
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
12:10
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Ձերբակալվել է 2 անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան
Նեթանյահուի հնարավոր առանձին մասնակցությունը ընտրություններին նվազեցնում է շանսերը
Քրեական հեղինակություն Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը
Գիտելիքները չգիտեմ, բայց բարեկրթության պակաս հաստատ ունեք․ ԿԳՄՍ նախարարը՝ Արթուր Խաչատրյանին
10:30
Կիևում ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
Ընտարակաշառք տալու և ստանալու հերթական դեպքերն «Ուժեղ Հայաստանում»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը
Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց
Վարչապետը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը
10:10
ԱՄՆ-ն կասկածում է Իսրայելին իրանցի բանակցողների դեմ մահափորձի մեջ. NYT
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
09:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներին
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
08:50
Իրանի անվտանգության և արժանապատվության նոր մոդելը. Զարիֆի նոր հոդվածը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ադրբեջանի եվրոպական փորացավը

Ադրբեջանի և Եվրամիության պաշտոնական ներկայացուցիչները սեպտեմբերի 29-ին քննարկելու են Բաքվի և Բրյուսելի միջև գործընկերության նոր համաձայնագրի նախագիծը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը՝ ընդգծելով, որ փաստաթղթում ընդգրկված են լինելու այնպիսի առանցքային հարցեր, ինչպիսին են «Ադրբեջանի անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանների անվտանգությունը»: Մամեդգուլիևի խոսքերով՝ ադրբեջանական կողմը վստահ չէ, որ Ադրբեջանի և Եվրամիության միջև գործընկերության մասին համաձայնագիրը կստորագրվի մինչև 2017 թվականի վերջը, քանի որ մի շարք հարցերում կողմերը տարաձայնություններ ունեն:

Բաքվում փորձում են հետ չմնալ Հայաստանից, որն արդեն այս տարվա նոյեմբերին, ըստ ամենայնի, Եվրամիության հետ ստորագրելու է համագործակցության շրջանակային նոր համաձայնագիրը:

Ամբողջ խնդիրն այն է, որ Բաքվի և Բրյուսելի միջև անհամաձայնությունները սկզբունքային բնույթ ունեն, և համաձայնագիրը կարող է չստորագրվել առհասարակ, եթե անգամ եվրոպական կառույցները, որպես կանոն, ձգտում են որոշակի պարիտետ պահել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Զուտ ֆորմալ առումով` Ադրբեջանը Եվրամիության հետ նոր համաձայնագիր կնքելու հարցում շատ ավելի ազատ է, որովհետև, ի տարբերություն Հայաստանի, ԵՏՄ անդամ չէ և կաշկանդված չէ մի շարք պարտավորություններով, սակայն պատկերը միանգամայն այլ է բովանդակային հարթության վրա: Ադրբեջանի առաջարկած օրակարգը ենթադրում է, որ Բաքուն փորձում է նոր համաձայնագրով ևս մեկ անգամ ֆորմալիզացնել իր տարածքային ամբողջականության միջազգային ճանաչման փաստը: Ավելի կոնկրետ` Եվրամիության հետ ենթադրվող համաձայնագիրը Ադրբեջանի՝ ղարաբաղյան քաղաքականության մի մասն է:

Բրյուսելում, բնականաբար, դեմ են նման մոտեցմանը երկու պատճառով: Եվրամիության պաշտոնյաները բազմաթիվ առիթներով հայտարարել են, որ իրենք ուղղակիորեն չեն զբաղվում ԼՂ խնդրի կարգավորման գործընթացով և ընդամենը համակողմանի աջակցություն են ցույց տալիս այս հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Բնականաբար, Բրյուսելում չեն ցանկանում Ադրբեջանի հետ ստորագրել համագործակցության այնպիսի համաձայնագիր, որտեղ առաջին պլան են բերվելու «Ադրբեջանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անվտանգության» հարցերը, որովհետև, դա, ըստ էության, կարող է դիտվել որպես ԵՄ կողմնակալ դիրքորոշում ԼՂ հարցում:

Կասկածից վեր է, որ Ադրբեջանը նման փաստաթուղթն օգտագործելու է ԼՂ խնդրում իր միջազգային իրավա-քաղաքական դիրքերն ամրապնդելու համար: Բաքվի օրակարգը ոչ միայն ըմբռնում չի գտնում Բրյուսելում, այլ սկզբունքորեն մերժվում է: Փոխարենը ԵՄ-ն առաջնահերթ է համարում ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցերը, որոնք արդեն դիմադրության են հանդիպում Բաքվում: Հենց այս պատճառով Բաքվի և Բրյուսելի բանակցություններն անընդհատ ձգձգվում են` չբերելով որոշակի արդյունքների: Իրավիճակն ավելի բարդացել է «Ադրբեջանական լվացքատուն» անունը ստացած կոռուպցիոն նոր սկանդալի բացահայտումից հետո: Ադրբեջանի միջազգային մեկուսացման հեռանկարն ավելի մշուշոտ է դարձնում Բաքու-Բրյուսել բանակցությունների և նոր համաձայնագրի ստորագրման հեռանկարը: Պատահական չէ, որ Բաքվում ուշադրությամբ հետևում են Հայաստանի և Եվրամիության միջև նոր համաձայնագրի ստորագրման գործընթացին` այն հույսով, որ կարող է կրկնվել 2013-ի նախադեպը, և Երևանը գուցե վերջին պահին հրաժարվի ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրումից` Մոսկվայի ճնշմամբ կամ այլ պատճառով: Բանն այն է, որ Հայաստանի և Եվրամիության միջև նոր համաձայնագրի ստորագրումը`Բաքվի և Բրյուսելի հարաբերությունների ճգնաժամի ֆոնին ավելի է ընդգծում Ադրբեջանի միջազգային մեկուսացման փաստը:

Բաքվում ակնհայտորեն չեն ուզում հրաժարվել բազմավեկտոր արտաքին քաղաքականությունից, որովհետև դա ինքնաբերաբար մեծացնելու է կախվածությունը ռուսական քաղաքականությունից: Մյուս կողմից` Ադրբեջանը մտադիր չէ Եվրամիության հետ բանակցություններում հրաժարվել սեփական օրակարգից, ինչը փակուղային վիճակ է ստեղծում բանակցություններում` կասկածի տակ դնելով Ադրբեջանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագրի ստորագրումը ոչ միայն այս տարի, այլ` գոնե մոտ հեռանկարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում