Tuesday, 30 06 2026
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ

Լրացուցիչ բեռ ու ռիսկ է, բայց պատրաստ եմ ստանձնել. Մակեյանն արձագանքում է Սեֆիլյանի կոչին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։

-Ժիրայր Սեֆիլյանն առաջարկում է ստեղծել ազգային դիմադրության ճակատ, վերջինս հրապարակել է նաև այն գործիչների անունները, ովքեր կարող են ներգրավվել այդ գործընթացում։ Ձեզ և Թամարա Հովհաննիսյանին էլ առաջարկ է արվում կազմակերպչական աշխատանքով զբաղվել, Դուք կարծում եք՝ այս ապատիկ իրավիճակում նման գործընթաց սկսելը արդյունավետ կարո՞ղ է լինել։

Ապատիկ իրավիճակն այս իշխանության հիմնական գոյատևման միջոցն է։ Նրանք անընդհատ փորձելու են այդ ապատիկ իրավիճակը պահել։ Նունիսկ տոնական միջոցառումները, Հայաստան-Սփյուռք համաժողովը՝ այլ հարթության մեջ են, իսկ ժողովրդին փորձում են վերածել տաս հազար դրամանոց ապրանքի։ Ժամանակի առումով՝ կածում եմ՝ շատ ենք ուշացել։ Ինչքան շարունակվի՝ իրավիճակն ավելի անհույս կլինի։ Իշխանության հիմնական ծրագիրը մարդկանց արտագաղթի մղելն է։ Ժիրայի Սեֆիլյանի գնահատականներին հիմնականում համամիտ եմ, իսկ ժամանակի առումով՝ չի կարելի ասել ժամանակավրեպ, կարող եմ ասել՝ նույնիսկ ուշացած։

-Այսինքն՝ պատրա՞ստ եք կազմակերպչական աշխատանքներ իրականացնելու դերակատարություն ստանձնել։

-Ես 1997 թվականից ակտիվ ընդդիմադիր եմ եղել, ցանկացած կարգավիճակում որևէ ամբիցիա չեմ ներկայացրել, 1997-ին «Իմփիչմենթ» դաշինքի ժամանակ, հետո Կոնգրեսի հետ. ես որևէ անձնական, կուսակցական շահեր առաջ չեմ մղել։ Պատրաստ եմ ցանկացած կարգավիճակով շարժվել։ Այն, ինչ առաջարկում է Սեֆիլյանը, ինձ որևէ առավելություն չի տալու, դա լրացուցիչ բեռ է, լրացուցիչ ռիսկ, իսկ առանց այդ բեռի ու ռիսկի չես կարող հաջողության հասնել։ Հասարակությունը պետք է տեսնի, որ գործի մեջ մտած մարդիկ չեն վախենում, գործարքի մեջ չեն մտնում՝ ինչպես միշտ եղել է Հայաստանում։ Ես՝ առաջին կամ վերջին գծում, պատրաստ եմ աջակցել, որ երկիրը դուրս գա այս վիճակից։

-Այդ գործընթացը սկսելու ի՞նչ մեթոդներ եք պատկերացնում, զինված պայքարը ինչքանո՞վ է ձեզ համար ընդունելի։

Իմ անձնական մոտեցումը ես բազմիցս հայտնել եմ։ Այն, որ այս ռեժիմը որևէ այլընտրանքային քաղաքական ուղի չի թողել՝ դա փաստ է։ Մնում է ապստամբությունը, բայց դա իմ անձնական մոտեցումն է։ Մենք չպետք է պետականության կորուստ ունենանք, դա պետք է գիտակցի իշխանությունը։ Նրանք կարմիր գիծը բազմիցս անցել են։ Կյանքը ցույց կտա, դեռ չգիտենք՝ ինչ մարդիկ կհամախմբվեն, կարող է հրապարակված ցուցակի մարդկանցից շատերը չհամաձայնեն։

Ցուցակում բոլորովին տարբեր մոտեցումներ ունեցող, աշխարհաքաղաքական տարբեր ընկալումներ ունեցող գործիչներ են։ Ինչպե՞ս եք պատկերացնում նրանց միավորվելը։

-Կիսում եմ ձեր գնահատականը՝ տարբեր մոտեցումներ ունեցող մարդիկ են, բայց երկրի այս վիճակն է թելադրել, որ Ժիրայրը ներկայացնի մտածողության տարբեր գաղափարներ կրող մարդկանց։ Եթե այսպիսի իրավիճակ է՝ այդ մոտեցումները պետք է երկրորդ պլան մղվեն։ Մարդիկ կան, որ ժամանակին նրանց դեմ եմ պայքարել, բայց դրա մասին խոսելն այս պահին սխալ է։

Ես այս պահին դեղատոմս չեմ կարող ասել, նոր եմ ծանոթացել ցուցակին՝ ժամանակի ընթացքում կքննարկենք՝ կհասկանանք։

 

Լուսանկարը՝  PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում