Այսօր Վաշինգտոնում սկսվում է բեռնատարի վարորդների բազմահազարանոց ցույցը: Նրանք երկրի տարբեր ծայրերից մայրաքաղաք կգան՝ ասելու, որ հոգնել են Սպիտակ տան քաղաքականությունից:
Առաջին հերթին՝ նրանք ի նկատի ունեն առողջապահական բարեփոխումները, համացանցում օգտատերերի լրտեսումը և պաշտոնյաների շարքում կոռուպցիան:
Իրենց բողոքն իշխանություններին հասցնելու համար նրանք կփորձեն բեռնատարներով լիովին փակել քաղաքի երթևեկությունը՝ հայտնում է «Ռոսիա 24»-ը:
Հայտնի չէ, թե ինչպես է այս դեպքում հնարավոր ցրել ցուցարարներին:
Ակցիան կտևի 3 օր:









































