Wednesday, 24 06 2026
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին

Հարությունյանն Աբրահամյանից խորն է փորում

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը երեկ հայտարարել է, որ ինքը Զարուհի Փոստանջյանին Սերժ Սարգսյանին հարց ուղղելու հնարավորություն է տվել, քանի որ այդպիսին է իր պատկերացումը ժողովրդավարության մասին:

Առաջին հայացքից սա, այսպես ասած, ստանդարտի մեջ բացատրություն է այն իրավիճակի, որ ստեղծվեց Ստրասբուրգում Փոստանջյանի հարցից հետո, և որի վերաբերյալ Երևանում տեղեկություններ հրապարակվեցին այդ ամենի կազմակերպված լինելու մասին: Մինչդեռ Դավիթ Հարությունյանի հայտարարությունն իր մեջ բավական նուրբ ակնարկներ է պարունակում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հասցեին:

Հովիկ Աբրահամյանը Փոստանջյանի հարցից անմիջապես հետո հայտարարեց, որ նախաձեռնում է նրան ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակությունից հանելու գործընթաց: Դավիթ Հարությունյանը հայտարարում է, որ ինքը Փոստանջյանին հարց տալու իրավունք է տվել ժողովրդավարության մասին պատկերացումներից ելնելով: Այսինքն` Հարությունյանը, ըստ էության, ակնարկում է, որ Հովիկ Աբրահամյանի պատկերացումները բացարձակապես ժողովրդավարական չեն, քանի որ նա տված հարցի համար Զարուհի Փոստանջյանին որոշում է հանել պատվիրակությունից: Ընդ որում` հատկանշական է և այն, որ Աբրահամյանի այս քայլերը Դավիթ Հարությունյանը չի ողջունում, այլ միայն ասում է, որ դա ԱԺ նախագահի գործն է, նրա իրավասությունը:

Այլ կերպ ասած` Դավիթ Հարությունյանը Հովիկ Աբրահամյանին ներկայացնում է որպես ժողովրդավարությունից հեռու մի մարդ, և կասկած չի կարող լինել, որ Հարությունյանը այս բանն անում է Եվրոպայի առաջ:

Խնդիրն այն է, որ Փոստանջյանի հարցի հանդեպ ՀՀԿ-ականների արձագանքներում, նաև Հովիկ Աբրահամյանի շատ արագ նախաձեռնություններում ակնհայտ երևում էր ներկուսակցական «ռազբոռկաների» ուրվագիծը: Այսինքն` ՀՀԿ-ի ներսում սկսել էին հարաբերություններ պարզել տեղի ունեցածի կապակցությամբ, և ըստ ամենայնի, Դավիթ Հարությունյանը այս հարցում փորձում է ստանալ եվրոպական աջակցություն՝ ժողովրդավարության, ժողովրդավարի դրոշով, որը անշուշտ նրան պետք կգա ներկուսակցական հարաբերությունների պարզաբանման գործընթացում:

Ըստ որում` այստեղ, իհարկե, Փոստանջյանի հարցն ընդամենը առիթ էր, իսկ իրականում «ռազբոռկաների» արմատները շատ ավելի խորն են, և Դավիթ Հարությունյանը շատ լավ է հասկանում այս ամենը, և այդ իսկ պատճառով էլ, ըստ էության, շատ ավելի խորն է «փորում», քան զուտ Փոստանջյանի հարցը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում