ԱՄՆ-ը բրիտանական մայրաքաղաքում կառուցում է աշխարհում ամենաթանկ դեսպանատունը։ Շինարարության արժեքը կազմում է 1 մլրդ դոլար։ Նախատեսված էր շինարարությունն ավարտին հասցնել 2017 թվականի գարնանը, սակայն աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են։ Այս մասին հայտնում է The Daily Mail բրիտանական պարբերականը։
Շինությունը հանդերձված է ռմբակոծությանը դիմակայող արտաքին պաշտպանական շերտով: Ըստ լուսանկարների՝ շենքի առջևում կա ջրով խրամ։ Շենքը կստանա նաև արևային պանելներ, որոնք էլեկտրականության կվերածեն արևի լույսը։















































