Thursday, 02 07 2026
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Լարսը բաց է 
09:10
Թրամփը դրական է գնահատել ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները Դոհայում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
08:50
Կոտ դ’Իվուարում ջրհեղեղներն առնվազն 59 մարդու կյանք են խլել
Ավտոճանապարհներն անցանելի են
08:30
Ռուսաստանի վերջին խոշոր հարձակման հետևանքով Կիևում առնվազն 10 մարդ է զոհվել
Երևանը դարձնելով միջազգային սպորտային կարևոր հարթակ
08:10
Նավթի գները նվազել են – 01/07/26
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»

Կաշառքի միջոցով վարորդական իրավունքի վկայական տրամադրելու գործով կալանավորվել է երկու անձ

Կաշառք ստանալու և կաշառքի միջնորդության վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Կ. Չ.-ն, Աբովյան քաղաքի բնակչուհուն վարորդական իրավունքի վկայական տալու համար անհրաժեշտ քննությունները «դրական» գնահատելու դիմաց, նույն բաժանմունքի առանձին ծառայողների հետ կաշառք է ստացել և պաշտոնեական կեղծիք կատարել, որի հետևանքով  ավտոմեքենա վարելու հմտություններին չտիրապետող անձը ստացել է վարորդական իրավունքի վկայական: Այս մասին  տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, 2017թ. մայիսի 16-ին` Աբովյան քաղաքի բնակչուհի Ն. Մ.-ն, վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով դիմել է իր ծանոթ, «Աբովյան տեխնիկական դպրոց» ընկերության գործնական վարման վարպետ Ա. Կ.-ին, ով վստահեցրել է, որ իր միջնորդությամբ ՀՀ ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձանց կաշառք տալու դեպքում քննությունները ձևական բնույթ կկրեն:

Ն. Մ.-ն, հասկանալով, որ համապատասխան գիտելիքներ չունեցող անձին վարորդական վկայական տրամադրելը կարող է վտանգավոր հետևանքներ առաջացնել, դրանք կանխելու նպատակով դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, որի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում հիշյալ քաղաքացին կաշառքի գումարը տվել է Ա. Կ.-ին և վերջինիս ուղեկցությամբ գնացել «Ճանապարհային ոստիկանության» Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունք: Այնտեղ կաշառքի գումարը փոխանցվել է ոստիկանության աշխատակիցներին, այդ թվում` Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Կ. Չ.-ին: Ստացած կաշառքի դիմաց վերջինս, տեսական քննության ժամանակ Ն. Մ.-ի կողմից հարցերին սխալ պատասխանելուց հետո, ինքն է կատարել անհրաժեշտ շտկումները, այնուհետև նույն բաժանմունքի մեկ այլ տեսուչի անունից կազմել և ստորագրել է տեսական քննություն հանձնելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ ներառող արձանագրություն` այդ կերպ ապահովելով գործնական քննությանը Ն. Մ.-ի մասնակցությունը: Ընդ որում, չնայած Ն. Մ.-ի կողմից թույլ տված սխալներին, գործնական քննության արդյունքները նույնպես գնահատվել են «դրական»: Արդյունքում` նույն օրը, տեսական գիտելիքներ չունեցող և ավտոմեքենա վարելու հմտություններին չտիրապետող Ն. Մ.-ին տրվել է «B» կարգի վարորդական իրավունքի վկայական:

Այսպիսով, կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Կ. Չ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ կաշառքի միջնորդության համար Ա. Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով: Կ. Չ.-ի և Ա. Կ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում