Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ չի գնացել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա անվտանգության նկատառումներից ելնելով։ Այս մասին փոխանցում է Noticieros Televisa-ն։
Պետության ղեկավարի խոսքով՝ իրեն հայտնի է եղել պատրաստվող հարձակման մասին։
«Այս տարի ես որոշել էի չգնալ ՄԱԿ՝ անվտանգության նկատառումներով, քանի որ ունեցել եմ տեղեկություն ԱՄՆ-ում իշխանություն ունեցող ծայրահեղականների կողմից հնարավոր հարձակումների մասին»,-ասել է Մադուրոն։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից, քննադատել էր Մադուրոյի «սոցիալիստական բռնապետությունը»։











































