Հայաստանի պետական պարտքը 2010թ. վերջին և 2011թ. սկզբին ավելի փոքր եղավ, քան նախատեսված էր 2010թ. ամռանը հաստատված «Կառավարության պարտքի կառավարման 2011-2013թթ. ռազմավարական ծրագրում»։ Այսպես, դրամով արտահայտված ՀՀ ողջ պետական պարտքը (ներքին և արտաքին) 30.12.2010թ. դրությամբ կազմել է մոտ 1 տրլն, 380 մլրդ դրամ, այն դեպքում, երբ վերը նշված ծրագրում նախատեսված էր մոտ 1 տրլն, 580 մլրդ դրամ (200 մլրդ դրամով ավելի)։
Ընդ որում`եթե արտաքին պարտքը նախատեսվածից պակաս է եղել, ապա ներքինը նախատեսվածից մի փոքր ավելի է եղել։ Այսպես, նախատեսված էր, որ 2010թ. վերջին Հայաստանի արտաքին պետական պարտքը (դոլարային արտահայտությամբ) կկազմի մոտ 3.6 մլրդ դոլար, սակայն այն կազմեց 3.3 մլրդ դոլար, այսինքն՝ մոտ 300 մլն դոլարով ավելի քիչ։ Իսկ ներքին պետական պարտքը նախատեսված մոտ 178 մլրդ դրամի փոխարեն կազմեց մոտ 180 մլրդ դրամ, այսինքն՝ 2 մլրդ դրամով ավելի շատ։
Մոտավորապես նույն իրավիճակն է նաև 2011թ. մարտի վերջի դրությամբ։ Արտաքին պետական պարտքը կազմել է 3.38 մլրդ դրամ՝ նախատեսվածից մոտ 300 մլն-ով պակաս, իսկ ներքինը՝ 185 մլրդ դրամ՝ մի փոքր ավելի շատ, քան նախատեսված էր։









































