Դերասանուհի Սանդրա Բալոքը որոշել է որդեգրել երկրորդ երեխային: 49-ամյա Բալոքը պատրաստ է ընդլայնել իր ընտանիքը, հաղորդում է spletnik.ru-ն:
Ներկայում նա անցնում է երեխային որդեգրելու ընթացակարգի միջով: Նա օգտվում է այն փաստաբանի ծառայություններից, որ նախկինում օգնել է Շարլիզ Թերոնին: Գործընթացը կարող է տևել մինչև երկու տարի:
2010 թ. Բալոքն իր նախկին ամուսին Ջեսի Ջեյմսոնի հետ որդեգրել է Լուիս Բարդոյին: Աղբյուրների տեղեկատվության համաձայն` Բալոքը հուսով է, որ իր որդին քույր կունենա:










































