Հոկտեմբերի 11-ից Baltijas Mediju Alianse հոլդինգը դադարեցնում է ռուսական Առաջին ալիքի «Մարդը և օրենքը» հաղորդման հեռարձակումը Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն` վկայակոչելով մեդիա-հոլդինգի մամլո քարտուղար Էջուսա Վեինշային:
Baltijas Mediju Alianse-ը Բալթյան առաջին ալիքի սեփականատերն է, որով հեռարձակվել է հաղորդումը:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ էլեկտրոնային ԶԼՄ-ների Լատվիայի ազգային խորհուրդը գործ է հարուցել հաղորդման թողարկումներից մեկից հետո, որում հերքվել են 1991 թ. հունվարի 13-ին խորհրդային իշխանությունների կողմից Վիլնյուսում կատարված հանցագործությունները:










































