Tuesday, 23 06 2026
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան

Դժգոհելով դատաիրավական համակարգի ապօրինություններից՝ մարդիկ մեղադրում են բոլորին, երբեմն նաև՝ ՄԻՊ-ին

Դեռևս շատ են մարդիկ, ովքեր անտեղյակ են Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և լիազորությունների շրջանակից: Առանձին անհատներ դժգոհում և ապատեղեկատվություն են տարածում մեր կառույցի գործունեության վերաբերյալ, երբ իրենց ցանկությունները մեր կողմից չեն կատարվում, նույնիսկ, երբ այդ ցանկությունները անօրինական են կամ անարդար: Նման մի անօրինական պահանջով մամուլում հանդես է եկել սպանության համար դատապարտված Արթուր Այվազյանը:

Արթուր Այվազյանը պահանջում էր միջամտել Հատուկ քննչական ծառայության գործունեությանը, որն, իր պնդմամբ, պատշաճ կերպով քննության չի առել և անարդար որոշում է կայացրել իրեն խոշտանգումների ենթարկելու գործի վերաբերյալ: Այս դեպքը այն բազմաթիվ դեպքերից է, որոնք չեն մտնում Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների մեջ և ենթակա են լուծման միայն դատական կարգով: Բազմիցս նշել ենք, որ Պաշտպանը չի քննարկում այն բողոքները, որոնք պետք է լուծվեն միայն դատական կարգով, ինչպես նաև դադարեցնում է բողոքների քննարկումը, եթե բողոքի քննարկման ընթացքում բացահայտվում են բողոքը չքննարկելու կամ քննարկումը դադարեցնելու վերաբերյալ հիմքեր («Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենք, հոդված 10 և 15):

Բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են դիմել Պաշտպանին՝ բողոքելով իրավապահ մարմինների գործողություններից: Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր, չվստահելով Հայաստանի դատարաններին, իրենց բոլոր խնդիրների լուծումը փորձում են գտնել Օմբուդսմենի ինստիտուտում, ցավով տեղեկացնում ենք, որ դատաիրավական համակարգի ապօրինություններից մարդկանց պաշտպանելու մեր օրենսդրական լիազորությունները խիստ սահմանափակ են: Նորից հիշեցնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանության զգալի բեռը դրված է դատարանների վրա, իսկ թե որքանով են դրանք կատարում իրենց անմիջական գործառույթը, կարող է գնահատել յուրաքանչյուրը, ով առնչվում է դատաիրավական համակարգի հետ, որից հետո վրդովվում և փորձում է փնտրել մեղավորներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում