Բաքվի գործադիր իշխանությունն արտոնել է Ադրբեջանի նախագահի ընդդիմադիր թեկնածու Ջամիլ Հասանլիի կողմնակիցների ցույցը: Ինչպես հաղորդում է «Նովոստի Ազերբայջան»-ը, ցույցը նշանակված է հոկտեմբերի 12-ին՝ տեղի ժամանակով ժամը 16.00-18.00-ը:
Ադրբեջանում Ժողովրդավարական ուժերի ընդդիմադիր ազգային խորհուրդը չի ճանաչում նախագահական ընտրությունների արդյունքները և այս կապակցությամբ ցույցի անցկացման հայց էր ներկայացրել:
Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին տվյալներով՝ երկրի գործող նախագահ Իլհամ Ալիևը հավաքել է ձայների 84.59%-ը, իսկ ընդդիմության թեկնածու Ջամիլ Հասանլին՝ 5.4%-ը:











































