Գրականության ոլորտում 2013-ի Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադուհի Էլիս Մունրոյին: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին Ստոկհոլմում հայտարարել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան:
Հաղորդվում է, որ Մունրոն դարձել է գրականության ոլորտում 13-րդ կին Նոբելյան մրցանակակիրը, իսկ առհասարակ այդ կատեգորիայում՝ 110-րդը:
Հիշեցնենք, որ մրցանակային ֆոնդը կազմում է 8 մլն շվեդական կրոն (1.2 մլն դոլար):
Մրցանակները կհանձնվեն Ստոկհոլմում, դեկտեմբերի 10-ին՝ Ալֆրեդ Նոբելի մահվան օրը:
Բուքմեյքերների կազմած ցուցակում կանադուհին երկրորդ տեղում էր, իսկ առաջինում Հարուկի Մուրակամին էր:









































