Կուբայի իշխանությունները փոխել են երկրի 2 քիչ թե շատ ազդեցիկ թերթերի՝ Granma-ի և Juventud Rebelde-ի գլխավոր խմբագիրներին՝ հայտնում է Associated Press-ը:
Granma-ի՝ Կուբայի Կոմկուսի քաղբյուրոյի պաշտոնական թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը Լասարո Բարեդոյի փոխարեն զբաղեցրել է Պելայո Տերի Կուերվոն, ով ավելի վաղ գլխավորել է Juventud Rebelde-ը՝ կուսակցության երիտասարդական թևի պարբերականը:
Juventud Rebelde-ը գլխավորել է Մարինա Մենենդես Կինտերոն՝ այդ պարբերականի գլխավոր խմբագրի տեղակալը:
Granma-ում հրապարակված համառոտ խմբագրականում նշվում է, որ 2 թերթերի ղեկավարության փոփոխությունը բացատրվում է «պարբերականների թարմացմամբ»:
Granma-ի նոր գլխավոր խմբագիրը, ինչպես հայտնում է BBC News-ը, հայտնի է որպես սոցիալական մեդիան ընթերցողների հետ երկխոսության հարթակ օգտագործելու կողմնակից:
Տերի Կուերվոն օգտահաշիվ ունի Twitter-ում:









































