Tuesday, 30 06 2026
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք

Լիբանանի հայոց թեմը ընտրել է նոր առաջնորդ, նախկին առաջնորդի հրաժարման պատճառները թողնելով կասկած հարուցող մշուշի մեջ

Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսության կայքէջից տեղեկանում ենք, որ երկուշաբթի՝ hոկտեմբերի 7-ին, 2013-ին, Լիբանանի հայոց թեմի Ազգային երեսփոխանական ժողովը Տ. Շահե եպիսկոպոս Փանոսյանին ընտրել է որպես թեմի նոր առաջնորդ:

Հետաքրքիր է, որ Կաթողիկոսության կայքէջը ցայժմ լրատվություն չի կատարել նախկին առաջնորդի՝ Տ. Գեղամ արք. Խաչերյանի, անսպասելիորեն, պաշտոնից հրաժարվելու և հրաժարականի պատճառների մասին, ինչը ՀՕԴՍ Է ՑՆԴԵՑՆՈՒՄ Անթիլիասի գահակալի թափանցիկության և ժողովրդավարության մասին կատարած ճառերը և Հայ Եկեղեցու առօրյայով ու ճակատագրով հետաքրքրվողների մոտ առաջացնում մեծ հարցական:

Տ. Գեղամ արք. Խաչերյանն, առաջնորդի հանգամանքում, հոկտեմբերի 6-ին, մատուցած իր վերջին Պատարագի ավարտին տված քարոզում, ի միջի այլոց, շեշտել էր, որ իր առաջնորդության 18 տարիների ընթացքում իր բնաբանը եղել է՝ «կատարել ինչ որ ճշմարիտ է», և փորձել է այդ բնաբանը իր կեանքի, գործի, պատասխանատվության ուղեցույց դարձնել և կատարել ինչ որ ճշմարիտ ու արդար է ժողովրդի համար:

Առաջնորդը նշել է, որ լույսի ու խավարի պայքարը ամեն օր կապրինք և մարդիկ կգործեն մութին մեջ, այսինքն` կմերժեն ճշմարիտը:

«Մենք պիտի ջանանք ըլլալ լույսի մեջ գործողներ, լույսի որդիներ, որովհետև խավարի մեջ գործողներու արարքները սխալ են… ճշմարտությունները արժեքներ են, որոնք չեն կորսվիր», շեշտել է Սրբազանը` շնորհակալություն հայտնելով Աստծուն, որ 18 տարիների ընթացքում զորացրեց իրեն, որպէսզի կարողանա գործը կատարել իր կամքի և ժողովրդի կամքի համեմատ:

Հիշեցնենք, Լիբանանի հայոց թեմի, 51 ամյա, առաջնորդ Տ. Գեղամ արք. Խաչերյանը, 10 սեպտեմբեր 2013-ին, Ազգային երեսփոխանական ժողովի արտակարգ նիստի ընթացքում ներկայացրել էր իր հրաժարականը: Իսկ Լիբանանի ՀԹ առաջնորդարանի Դիվանը Սրբազան Հոր հրաժարականի որպես պատճառ միայն հիշատակել էր՝ «գերհոգնածությունը», որ նկատի ունենալով Սրբազան Հոր երիտասարդ տարիքն ու նաև, ընդամենը, ժամեր առաջ նրա աշխույժ գործունեությունը, ՄԵՂՄ ասած՝ դժվար է հավատալ:

Մյուս կողմից՝ Լիբանանի ՀԹ առաջնորդարանի դիվանապետ Աբիկ Տանակոզյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է, որ «որևէ ներքին կոնֆլիկտ չկա», և իր խոսքին, որպես ապացույց, հավելել է, որ. «ի պատիվ Գեղամ սրբազանի ճաշկերույթ ենք կազմակերպել»:

Իսկ այն հարցին թե՝ հնարավո՞ր է արդյոք Գեղամ սրբազանը այլևս Լիբանանում չմնա, դիվանապետը պատասխանել է, որ նմանատիպ հարցերը որոշում է Արամ Ա վեհափառը, և նա պետք է որոշի, թե որ գաղութում ծառայություն կմատուցի Սրբազան Հայրը»:

«Արաքս» շաբաթաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում