Ֆուտբոլի Բուլղարիայի ազգային հավաքականի դարպասապահ Նիկոլայ Միխայլովը Sportal.bg-ի հետ զրույցում անդրադարձել է «Մունդիալ-2014»-ի ընտրական փուլում կայանալիք Հայաստան – Բուլղարիա հանդիպմանը:
«Եթե մենք չհաղթենք Մալթայի և Հայաստանի հավաքականների կարգի թիմերին, աշխարհի առաջնությանը մասնակցելու մասին մտածելու իրավունք չունենք:
Մեր թիմում բոլորը պատրաստ են առաջիկա հանդիպմանը: Հայերը պարտություններ են կրում սեփական հարկի տակ: Հուսով եմ՝ այդպես կլինի նաև այս անգամ»:








































