Monday, 08 06 2026
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Սիրիան երկարաձգել է օդային տարածքի սահմանափակումները
Հայաստանը ընտրեց շարունակականությունը և հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը. Լեհաստանի վարչապետ
19:30
Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ

Ես պարտավոր չեմ ինչ-որ բան անել, սակայն անում եմ՝ որպես հայրենիք սիրող մարդ. Արա Աբրահամյան (տեսանյութ)

Երիտասարդությանը անհրաժեշտ է մշտապես պահել ուշադրության կենտրոնում: Հոկտեմբերի 10-ին Հայաստանի երիտասարդական խորհրդարանի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նշեց, որ իրենք Ռուսաստանում անցկացնում են միավորիչ աշխատանքներ:

«Տասնինը տարի մենք կազմակերպում ենք Ռուսաստանի կարևոր տոներից մեկը՝ նոյեմբերի 4-ը՝ Համաձայնության օրը, երբ տոնակատարություններն անցկացնում ենք մենք: Նաև երիտասարդական մրցույթներ ենք կազմակերպում, բիզնեսի զարգացմանը ևս ուշադրություն ենք դարձնում: Եթե մեկը բիզնեսով է զբաղվում, հաջողության է հասել, մենք օրինակ ենք բերում նրան՝ ոչ թե նախանձ, ձգտում առաջացնելու համար»,- ասաց նա:

Աբրահամյանի խոսքով՝ մշակույթի, սպորտի բնագավառներում ծրագրեր կան, կարևորվում է երիտասարդության առողջությունը: Նա նշեց, որ մշտապես սովորում է երիտասարդներից, որովհետև նրանք ավելի շատ բան գիտեն: ՌՀՄ նախագահը տարեկան առնվազն 5-7 անգամ լինում է Հայաստանում: Նրա խոսքով՝ Հայաստանից դուրս հայ մարդը հետևում է օրենքներին, մինչդեռ այստեղ չի ենթարկվում դրանց: «Ամերիկայում նա արդեն անգամ հայ էլ չի, գիտի, որ մեկ է՝ պատասխանատվություն է կրելու օրենքի առաջ, իսկ մեզ մոտ կասի՝ ի՞նչ է եղել, խփել է, էլի՛: Մենք միշտ «բայց»-եր ենք գտնում, պատճառներ: Ես հիվանդանոցում եմ մեծացել: Հայրս բժիշկ էր աշխատում, մինչև տասնհինգ տարեկան ապրել եմ այնտեղ, դա իր ազդեցությունը թողել է, ես շատ եմ սիրում մարդուն»,- ասաց նա:

Աբրահամյանի խոսքով՝ տպավորություն է, որ Հայաստանում բոլոր կառույցները կան, կան տարբեր կուսակցություններ, նախագահին կից խորհուրդ, և անհասկանալի է՝ ինչն է ագրեսիայի պատճառը: Մենք օրինակներ չունենք՝ ինչպես հերոսանալ, ուստի հիմա բիզնեսում հաջողություններ ունեցող հայ երիտասարդներին են նկարահանում՝ իբրև օրինակ: Հայաստանից դուրս հայ մնալու, Հայաստան ներգաղթ կազմակերպելու խնդիրներին անդրադառնալով՝ Աբրահամյանը նշեց, որ ՌՀՄ-ն տարեկան 3000 միջոցառում է կազմակերպում: «Ես պարտավոր չեմ ինչ-որ բան անել, որպես հայրենիք սիրող մարդ եմ ամեն ինչ անում: Ես հավատացյալ մարդ եմ, Աստված ինձ այդ հնարավորությունը տվել է, փորձում եմ այն կիսել: Ինձ հարցնում են՝ գնանք Հայաստան, որտե՞ղ աշխատենք: Հիմա փորձում ենք աշխատատեղեր ստեղծել: Տեսեք այսօր Սիրիայից եկած հայերի վիճակը. եղածն ի՞նչ է՝ 10 000 տուն կառուցել ազգով. հնարավորություն կա, բայց դեռ չենք անում: Մենք պետք է բոլորս փոխվենք»,- ասաց նա:

Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանն անդրադառնալով՝ ՌՀՄ նախագահը նշեց, որ երբեմն զարմանում է, երբ տեսնում է՝ կեղծ բաներ են գրում: Կարծում է՝ պետք է բոլորս տեսնենք՝ որն է մեր շահը, գնանք այնտեղ:

Ըստ Արա Աբրահամյանի՝ հայերը երբեք ռուսների հետ խնդիր չեն ունեցել: Թուրքերը, ադրբեջանցիները, մի քանի այլ ազգեր շատ վատ են վերաբերվում իրեն, քանի որ շատ ակտիվ է: ՌՀՄ ղեկավարը հպարտությամբ նշեց, որ իր ժամանակի 80 տոկոսը ծախսում է մարդկանց օգնելու վրա, օգնում է բոլոր դիմողներին, անկախ նրանից՝ արժանի են, թե ոչ:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում