«Մոտ 360 օր է, ինչ նախարար եմ և ունեցել եմ 50-65 հանդիպում մեր սփյուռքահայ բարեկամների հետ: Գրեթե բոլոր հանդիպումների ժամանակ քննարկվել է սփյուռքի մասնակցությունը մեր առողջապահական և հասարակական և արդյունաբերական կյանքում»,-«Հայաստան -Սփյուռք» համաժողովից առաջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: Նա նաև նշեց, որ սփյուռքից 20-25 նախագիծ կա սփյուռքից ոլորտում ներդրումների համար:
Նախարարի խոսքով՝ բոլոր նախագծերը շարժվում են իրենց օրացույցով: Կառավարությունը ընդունել է հնգամյա ծրագիր, որն անխտիր կատարում է.«Մենք մեր տեմպերը չենք գցում»,-եզրափակեց նախարարը: