Thursday, 18 06 2026
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Իհարկե դժգոհ են․ ընդդիմության օգտին 70%-ը քվեարկել է ընտրակաշառքով. Փաշինյան
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, որին մասնակցություն կունենամ․ Փաշինյան
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին

Նաիրա Կարապետյանի մտորումները Հայաստանի արտաքին քաղաքականության շուրջ

Որևէ երկրի արտաքին քաղաքականությունը մեծամասամբ տվյալ երկրի դիվանագետների և ի պաշտոնե արտաքին քաղաքականությանն առնչվող անձանց գործունեության ոլորտն է: Եվ երբ արտաքին քաղաքականությունից սկսում են խոսել ոչ թե դիվանագետներն, այլ այդ ոլորտից նույնիսկ չնչին գաղափար չունեցող «ՀՐԱՊԱՐԱԿախոսները», թղթին հանձնածը, այն էլ խմբագրականը, ստացվում է ոչ թե հոդված կամ վերլուծություն, այլ սևով սպիտակի վրա արված խզբզանք:

Երբ վերոնշյալ «ոչ դիվանագետները» սկսում են գրել ասենք հայ-թուրքական հարաբերություններում մեր դիվանագիտության «խայտառակ ձախողման» և «մինչֆուտբոլային մակարդակում» չգտնվելու մասին, ապա անմիջապես հակադարձելու և ճշմարտությունը նրանց համար (եթե, իհարկե, չգիտեն) երևան հանելու ցանկություն է լինում: Այո, իսկապես, հայ-թուրքական հարաբերություններն այսօր հեռու են «մինչֆուտբոլային մակարդակից»:

Հաճախակի արևմտամետ բարքերից բարձրաձայնող այս անձանց հետ խոսենք Արևմուտքից արված հայտարարություններից: Հայ-թուրքական գործընթացի սկսվելուց և դրա «խայտառակ ձախողումից» հաշված ամիսներ անց` 2010թ. հուլիսի 4-ին, պաշտոնական այցով Երևանում գտնվող ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարում է. «Այժմ գնդակը հակառակորդի կողմում է, և հասել է գործելու նրանց ժամանակը: Մենք հիացած ենք Հայաստանի նախագահի քաղաքականությամբ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում և տպավորված ենք Երևանի ապրիլյան որոշմամբ, որ հայկական կողմը ետ չի կանչել իր ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից` չնայած հակառակ կողմի ձեռնարկած խոչընդոտներին: Միացյալ նահանգները կոչ են արել Թուրքիային նույնպես ջանքեր գործադրել` Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար»:

Դրանից շուրջ 2 տարի անց` 2012թ. հունիսի 4-ին կրկին Երևանում գտնվող ԱՄՆ Պետքարտուղարը նույնությամբ կրկնեց իր խոսքերը` նշելով, որ «մինչև հիմա գնդակը Թուրքիայի դաշտում է»: Նույն միտքն ի դեպ, տարբեր ժամանակներում արտահայտել են օտարերկրացի ու հայաստանցի շատ քաղաքական գործիչներ:

Այսինքն, ողջ միջազգային հանրությունն ականատես եղավ, որ հենց թուրքական կողմը ձախողեց այս գործընթացը` հետ կանգնելով պայմանավորվածություններից և առաջ քաշելով նախապայմաններ: Բոլորը տեսան, որ հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացի բացակայության միակ պատասխանատուն Թուրքիան է: Հայաստանն առաջին անգամ Թուրքիայի հետ խոսեց հավասարը հավասարի հետ և դիվանագիտական ճակատում կատարեց մի քայլ, որն ստիպեց “փորձառու” թուրքական դիվանագիտությանը մի քանի քայլ հետ կատարել: Բոլորը տեսան, որ նախկինում վարած թուրքական քարոզչությունը, թե Հայաստանի պահանջների պատճառով հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց չի գրանցվում, փուչ է և չնայած Հայաստանի մեկնած ձեռքին, Թուրքիան է հետ կանգնում պայմանավորվածություններից, մեծ Թուրքիան փոքրոգիություն է դրսևրում:

Ինչ վերաբերում է Եվրամիության հետ տարվող բանակցություններին, ապա դրանք մշտապես եղել են հնարավորինս բաց և թափանցիկ բոլորի համար, ու երկրի բարձրագույն ղեկավարությունն անընդհատ հայտարարել է, որ դրանք որևէ կերպ չեն կարող ազդել Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ մեր ունեցած հարաբերությունների վրա: Դա ըմբռնել ու դրա մասին հայտարարել են նաև Եվրամիության պաշտոնյաները: Իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպայի խորհրդում օրեր առաջ ունեցած իր ելույթում շեշտեց, որ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը եղել է բացառապես հայկական կողմինը, և Ռուսաստանի կողմից գործադրված ճնշումների մասին խոսելն ավելորդ է: Հայաստանը ջանքեր է գործադրում, որպեսզի ԵՄ հետ ունենա հնարավորինս խորը համագործակցություն, անկախ նրանից, թե դա ինչպիսի անուն կունենա, ինչ պայմանագիր կքնվի: Սակայն այս ոլորտը համարել որպես ձախողված կարող է միայն այնպիսի մեկը, ով բացարձակապես չի պատկերացնում, թե ինչ ասել է դիվանագիտական գործընթացը: Ցանկացած նման գործընթաց որոշակի նպատակ է հետապնդում: Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը երկրի անվտանգության և բարեկեցության բարձրացումն է: Այս համատեքստում այն մարդիկ, ովքեր գտնում են, որ ամեն գնով պետք է պահպանել ԵՄ հետ ասոցացման գործընթացը, լրացուցիչ մեկնաբանություններ և հստակ ապացույցներ պետք է ներկայացնեն, թե այն որչափ համեմատական է Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական և տնտեսական համագործակցությանը:

Խոսելով Հայաստանի ներկայիս արտգործնախարարի կողմից տարվող արտաքին քաղաքական ուղղության մասին` կարելի է փաստել, որ Նալբանդյանն, այո, կարող է դառնալ ամենաերկարատև պաշտոնավարող ԱԳ նախարարը, քանզի կշռադատված և առանց մարտավարական ու լեզվական սայթաքումների արտաքին քաղաքականություն է վարում: Նրա պաշտոնավարումը նշանավորվեց աշխարհի տարբեր մասերում գտնվող պետությունների հետ համագործակցության շեշտակի զարգացման ընթացքում հիշարժան է հատկապես Արևելյան Ասիայի երկրների հետ Հայաստանի ունեցած հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու գործընթացը:

Վերջին 4 տարիներին Հայաստանը տասից ավելի նոր դեսպանություններ բացեց:

Հենց այս ժամանակաշրջանում սկսվեց Արցախի միջազգային ճանաչման գործընթացը, գործի դրվեցին ճանաչմանսը հասնելու նոր մեխանիզմներ՝ պատգամավորական խմբերի ստեղծումը։ Ղարաբաղի հարցում Նալբանդյանի օրոք միջազգային հանրությունը` ի դեմս համանախագահ երկրների, հստակորեն արձանագրեց ինքնորոշման իրավունքը` որպես խնդրի կարգավորման անքակտելի և հիմնարար սկզբունք: Այս դիրքորոշումն իր արտացոլումը գտավ Լ’Աքվիլայի, Մուսկոկայի, Դովիլի, Լոս Կաբոսի և Էնիսկիլենի համատեղ հայտարարություններում: Ցանկալի չէ հիշել միջազգային հանրության կողմից մեր անկախությանը հաջորդած հայտարարությունները, բանաձևերն այս հարցում:

Միևնույն է, սակայն, փաստերի խեղաթյուրումը և ամենն իրենց ցանկացած լույսի ներքո ներկայացնելու «հրապարակախոսների» ձգտումը շարունակվում է: Դրա պատճառները նույնպես կարելի է առանձին ախտորոշել և «բուժում» սահմանել:

Եթե կա թերթի էջեր լցնելու և «հաց վաստակելու» խնդիր, դա կարելի է ըմբռնել: Սակայն այդ դեպքում հարկավոր է դիմել ամենատարբեր ոլորտների իրական մասնագետների, որոնք մեր երկրում քիչ չեն, և նրանցից բոլորովին անվճար ստանալ տարատեսակ հարցերին առնչվող բավական խելամիտ վերլուծություններ ու զետեղել դրանք սեփական թերթի էջերում:

Իսկ եթե նմանատիպ գործունեությամբ լուրջ նպատակներ չեն հետապնդվում, և նպատակը կամ պատվերն ուղղակի ցեխ շպրտելն է, ապա հեշտությամբ կարելի է գտնել սեփական պրոֆիլին առավել հարմար ու առավել բարձր վարձատրվող աշխատանք: Ինչու՞, ուրեմն, խաղալ մարդկանց և ամբողջ գերատեսչությունների պատվի հետ: Ինչու՞ փորձել մութ սենյակում սև կատու փնտրել, երբ «սև կատուները» վաղուց լքել են սենյակը…

ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում