Thursday, 18 06 2026
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ

Փոխքաղաքապետի համար անհասկանալի է ուղեվարձի թանկացման դեպքում հանրային ընդվզումը (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը:

  Պարոն Նիկոյան, այսօրվանից քաղաքում կսկսվեն ամենօրյա ակցիաներ: Ակտիվիստները պնդում են, որ հասարակական տրանսպորտի սակագնի հնարավոր բարձրացման դեպքում կսկսվի պայքարի երկրորդ փուլը: Քաղաքապետարանում տրանսպորտի գինը քննարկող հանձնաժողովի աշխատանքներում ի՞նչ առաջընթաց կա:

 – Տրանսպորտի գնի դիմաց պայքարի ակցիաները ինձ համար ուղղակի հասկանալի չեն: Ի՞նչ է նշանակում՝ պայքարել գնի դիմաց. գինն ընդամենը հաշվարկով ցուցանիշ է: Առաջին նիստի ընթացքում հանձնաժողովը չափորոշիչներ սահմանեց՝ ինչի համար պետք է հաշվարկ իրականացնել: Պայմանավորվեցինք, որ քաղաքապետարանն իր մասնագիտական խմբով կիրականացնի նախնական հաշվարկներ, կտրամադրի հանձնաժողովի անդամներին, հանձնաժողովի անդամները կպատրաստվեն՝ քննարկելու հաշվարկները, և երկրորդ նիստի ժամանակ մանրամասն և թափանցիկ՝ լրատվամիջոցների ներկայությամբ, կքննարկվեն հաշվարկները:  Այդ հաշվարկներն այնքան պարզ են, հաշվարկների ներկայացմանը կարող եք ներկա լինել և այդ ժամանակ կարող եք վստահել կամ չվստահել: Դրա դեմ պայքարելն ուղղակի անհասկանալի է, քանի որ արդյունքում լինելու է պարզ թվաբանություն:

 Ձեր նշած պարզ թվաբանության արդյունքում  կարո՞ղ եք որոշակի թիվ նշել՝ որքա՞ն կթանկանա:

 – Դեռ ոչ, քանի որ սահմանված չափորոշիչների մեջ տեղի ունեցան հստակեցումներ, որոնք նոր հաշվարկներ են ենթադրում: Կարծում ենք՝ առաջիկա օրերին կավարտենք հաշվարկները, կուղարկենք հանձնաժողովի անդամներին, նրանց մի քանի օր ևս պատրաստվելու հնարավորություն կտանք, և երբ պատրաստ լինի, մենք հանձնաժողովի երկրորդ նիստի ընթացքում կքննարկենք: Ասեմ ավելին. առաջին փուլով քննարկելու ենք, թե մեկ շարժակազմի մեկ ամսվա ծախսերն ինչքան են կազմելու: Եվ երբ ծախսերի թվաբանությունը ավարտենք, կմնա ուղևորահոսքի վերլուծությունը: Մենք այն ֆորմատով կներկայացնենք հաշվարկները, որ խիստ մասնագիտական վերլուծության անհրաժեշտություն չլինի, պարզ և հասկանալի լինի բոլորի համար:

 Բացի դրանից՝ թե ակտիվիստներին և թե բոլոր նրանց, ովքեր ժողովրդի ականջին հաճելի գներ են հայտարարում, մենք խնդրել ենք, հայտարարել ենք, որ իրենց հաշվարկները հրապարակեն: Որևէ լրատվամիջոցով որևէ հրապարակված այլ  հաշվարկ չունենք, քան նախկինում մեր հաշվարկներն են, քան որ հիմա են արվում: Եթե լինեին, համեմատելի ցուցանիշներ կունենայինք, բայց պարզ իրավիճակ է՝ որևէ մեկը որևէ հաշվարկ չի ներկայացրել, և ուղղակի թվեր են հայտարարում, որ հաճելի լինի մարդկանց:

 Շատերը կարծիք են հայտնում, որ անգամ 30 դրամ թանկանալու դեպքում միևնույն է՝ յուրաքանչյուր ընտանիքի բյուջեում ճեղքվածք կլինի: Պայքարի երկրորդ ալիքը քաղաքապետարանին արդյոք չի՞ պարտավորեցնում, ավելի պատասխանատու դարձնում:

 – Նախ մենք մեր բնակչության հանդեպ շատ պատասխանատու ենք, և ես չեմ կարծում, որ ներկայումս պատասխանատվության խնդիր է քննարկվում: Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ ցանկացած ծառայություն պետք է ունենա արժեք՝ անկախ նրանից, թե այդ արժեքը ով է վճարում, ինչպես է վճարում, թե ինչ արտոնություններ կկիրառվեն. դա է քննարկելու հանձնաժողովը: Մենք պետք է հստակեցնենք՝ արժե՞ արդյոք, որովհետև հարցականի տակ դրվեց՝ ծառայությունը այդքան արժե՞, թե՞ ոչ: Մենք հստակ կհաշվարկենք, կհասկանանք՝ ինչ արժե այդ ծառայությունը, իսկ կիրառման մեխանիզմները կքննարկվեն հետագայում: Կարևորն այն է, որ ցանկացած ծառայություն պետք է ունենա արժեք:

 Ինչ վերաբերում է ընտանեկան բյուջեում ճեղքված առաջանալուն, ապա ուզում եմ նշել, որ վերջերս էլ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով՝ սպառողական ծախսերի կազմում հասարակական տրանսպորտին ուղղվող ծախսերը կազմում են 3-4 տոկոս, այսինքն՝ 100 միավոր ծախսեր իրականացնելու մեջ միջին ընտանիքի կամ աղքատ ընտանիքի ծախսերի կազմը 100 միավորի մեջ հասարակական տրանսպորտի ծախսերը կազմում են չորս միավոր: Օրինակ՝ կոմունալ ծախսերը կազմում են 12 տոկոս, սննդի վրա ծախսերը՝ 50 տոկոսից ավելի: Թե 4 տոկոս կազմող ծախսերի թեկուզ 50 տոկոս փոփոխությունը ինչքանով կազդի յուրաքանչյուր ընտանիքի բյուջեի վրա, ինձ թվում է՝ դուք էլ կարող եք հաշվել:

 Նշվեց, որ աշխատավարձի բարձրացում չի լինի մինչև ամառ: Ի՞նչ աջակցություն կլինի  յուրաքանչյուր ընտանիքին, ի՞նչ արտոնություններ են մշակվել:

 – Հանձնաժողովի օրակարգի կարևոր հարցերից է արտոնությունների մեխանիզմը: Մենք կուսումնասիրենք և կներկայացնենք հանձնաժողովին միջազգային պրակտիկայում ընդունված արտոնությունների մեխանիզմները, արտոնվող խմբերը, հանձնաժողովը այդ խմբերից կընտրի խիստ խոցելի համարվող խմբերին, և պետք է հաշվարկենք, թե այդ խմբերին արտոնություն տրամադրելը ինչ ազդեցություն կունենա չարտոնված խմբերի վրա:

 Իսկ հնարավո՞ր է՝ հաշվարկների արդյունքում պարզվի, որ 100 դրամից էլ պակաս կկազմի: Շատերն են խոսում հաշվարկների մասին, որ, օրինակ, 90 դրամ է կազմում հնարավոր հաշվարկների առումով:

 – Ես սրտանց ուզում եմ տեսնել այդպիսի հաշվարկ: Եթե այս հարցին պատասխանեմ, մի փոքր հանձնաժողովի աշխատանքներից առաջ կընկնեմ: Համենայնդեպս, ունեմ իմ անձնական կարծիքը, որ հնարավոր չէ գործող սակագնից ցածր որևէ հաշվարկ ստացվի՝ մի պարզ տրամաբանությամբ. դուք կարող եք ցանկացած տեղեկատվություն տեսնել՝ կապված Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած կամ այլ հրապարակումներում, թե սակագինը ձևավորող բաղադրիչների գները քանի անգամ են թանկացել: Այդ թանկացման պարագայում ինչպե՞ս կարող ենք հաշավարկել և ավելի ցածր գին ստանալ: 

 Քաղաքացին մոտավորապես ի՞նչ թվի հետ է բախվելու:

 – Մինչև քաղաքացու բախվելը՝ մենք ունենք պրոցես, երբ հաշվարկները կանենք, և հանձնաժողովի բոլոր անդամների համար այդ հաշվարկները կլինեն պարզ ու հասկանալի, միգուցե հաշվարկներից հետո, այո, թիվը լինի բարձր, միգուցե մենք վերադառնանք առաջին նիստով հաստատված չափորոշիչները մի քիչ թեթևացնելուն, որովհետև ըստ իս՝ մենք մի քիչ խիստ չափորոշիչներ ենք սահմանել: Ցանկալի է, որ մեր հասարակական տրանսպորտը այդ չափորոշիչները բավարարի: Բայց երբ հաշվարկենք, տեսնենք՝ արժեքը բավականին բարձր է ստացվում, և եթե այդ չափորոշիչները չհակասեն անվտանգության կանոններին, միգուցե հնարավորինս թեթևացնենք և նորից հաշվարկ կատարենք: Այսինքն՝ ստանանք հնարավոր արդյունավետ գին հասկացոությունը:

Կարևորն այն է, որ հանձնաժողովը կտա իր առաջարկները, որոնք կլինեն փաթեթի տեսքով, տարբեր մոտեցումներ, առաջարկներով կծնվի իրավական ակտի նախագիծ, որը նորից կդրվի հանրային քննարկման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում