Հայաստանում շուտով կձևավորվի ընդդիմադիր մի նոր ուժ, որն իր առջև խնդիր է դրել իրական պայքար տանել Հայաստանի Հանրապետությունը դատարկող այս իշխանությունների դեմ:
«Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը «ժոդովուիդ»-ի հետ զրույցում ասել է, որ ձևավորվելիք նոր ուժը շուտով հրապարակային է դաձնելու իր գործունեությունը: Հարցին, թե ովքեր են լինելու այդ ուժի ներկայացուցիչները, և ինչ նպատակի համար է այն ծնվում, Միքայելյանը պատասխանել է.
«Նոր ուժը, ըստ էության, արդեն ձևավորվել է, որի հանդես գալը՝ իր կազմով ժողովրդի առջև, ժամանակի հարց է»: Դիտարկմանը, թե Հայաստանում քաղաքական ու հասարակական ուժերի պակաս չկա, ինչ բաց կա, որ պետք է լրացնի այդ նոր ձևավորվելիք ուժը, Միքայելյանը բացատրել է. «Մենք չենք ներկայանում կամ համալրում ևս մեկով ավելանալու համար, այլ գալիս ենք լրացնելու այն բացթողումնեիը, որոնք մեր ժողովրդին ու երկիրը հասցրել են այս վիճակին»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:











































