Կուբացի վարպետները ստեղծել են իրական չափերով Ուգո Չավեսի մոմե պատկերը: Սա Կուբայում Վենեսուելայի հանգուցյալ նախագահի առաջին արձանն է:
Արձանը պատրաստել է Գրանմա նահանգում բնակվող վարպետի ընտանիքը: Հենց այդ նահանգում էլ գտնվում է մոմե արձանների միակ թանգարանը կղզում: Չավեսը պատկերված է՝ ժողովրդին զինվորական ողջույն ուղղելիս: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:
Արձանի ստեղծումը տևել է 3 ամիս: Աշխատանքին աջակցել է Կուբայում Վենեսուելայի դեսպանատունը՝ տրամադրելով անհրաժեշտ լուսանկարներ, ինչպես նաև հագուստ:
Արձանը կդառնա Վենեսուելային նվիրված ցուցադրության հիմնական նմուշը: Մոտ ժամանակներս այն կտեղակայվի Հավանայի «Մորո-կաբանիա» ռազմա-պատմական համալիրում:









































