ԱՄՆ Զինված ուժերի ռազմավարական հրամանատարության ղեկավարի տեղակալ, փոխծովակալ Թիմ Ջիարդինան պաշտոնանկ է արվել: Իջեցրել են նաև նրա կոչումը՝ հասցնելով անդրծովակալի: Նրա պաշտոնանկությունն աննախադեպ իրադարձություն էր այդ կառույցի պատմության ստեղծումից ի վեր (1992թ.):
Ավելի վաղ միջուկային ուժերի հրամանատարության ներկայացուցիչ, կապիտան Պամելան Կունզը պատմել է, որ իրավապահ մարմիններն ու ԱՄՆ ռազմածովային ուժերի հատուկ ծառայությունը հետաքննություն են սկսել Ջիարդինայի դեմ, և որ վերջինս հեռացվել է պարտականությունների կատարումից:
ԱՄՆ ՊՆ-ն դեռևս պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել և չի պարզաբանել, թե որն է նրա մեղքը՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Ամերիկյան ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ փոխծովակալը կասկածվում էր խարդախությունների մեջ: Այովա նահանգի դատախազության տվյալներով՝ նա կիրառել է 1500 դոլարի կեղծ քաղաքարեր տեղի խաղատներից մեկում պոկեր խաղալիս:








































