Վերջերս Մադոննան խոստովանել է, որ ժամանակին խելքահան է եղել դերասան Բրեդ Փիթից և նույնիսկ երազել է նրանից երեխաներ ունենալու մասին: Լրագրողները հիշեցրել են նրան այդ խոսքերը, երբ հոկտեմբերի 8-ին ժամանել էր «12 տարվա ստրկություն» ֆիլմի պրեմիերային, որտեղ Փիթը հանդես է գալիս գլխավոր դերում:
Փոփ-երգչուհին կարմիր գորգի վրա հայտնվել է ֆիլմի ռեժիսոր Սթիվ Մաքքուինի ուղեկցությամբ: Սակայն նրա համար այդ օրվա աստղը ոչ թե Մաքքուինն էր, այլ Անջելինա Ջոլիի սիրեցյալը՝ Բրեդ Փիթը:
«Ես ու Բրեդ Փիթը միասին ենք ապրում, իսկ փոքրիկ օրորոցում քնած է հիասքանչ, շիկահեր փոքրիկը: Կներես ինձ, Անջելինա, դա ընդամենը երազանք էր»,- պատմել է Մադոննան:
49-ամյա դերասանի նկատմամբ համակրանքը ստիպել է Մադոննային փայլել կարմիր գորգի վրա: Նա սև զգեստ է ընտրել, մազերի իդեալական սանրվածք, վառ կարմիր շրթունքներով դիմահարդարում: Բայց Փիթն այդպես էլ չի եկել պրեմիերային:








































