Ալեք Բոլդուինը բաց նամակ է գրել պարբերականներից մեկին` կառավարությանը կոչ անելով կանգնեցնել պապարացիներին: Այս մասին հաղորդում է Huffington Post-ը:
Նամակը Բոլդուինը պարբերական է ուղարկել հերթական անգամ պապարացիի հետ «բախումից» հետո:
«Մի տղա փորձում էր լուսանկարել կնոջս` մեր նորածին դստեր հետ»,- ասել է նա:
Դերասանն առաջարկել է պայքարել պապարացիների դեմ.
«Հույս ունեմ, որ մեր տեղի ոստիկանությունը կվերանայի այս խնդիրը, որը ոչ մի կապ չունի խոսքի և լրագրության ազատության հետ: Խոսքը ոտնձգության և վիրավորանքների մասին է, ինչպես նաև իշխանությունների փաստացի թույլտվությամբ մարդկանց մի խմբի հետևելու և շանտաժի ենթարկելու, իսկ հասարակության մյուս անդամների հիմնական իրավունքները պաշտպանված են»:












































