Հաղորդավարուհի Քելի Օսբորնը հերքել է հղիության մասին լուրերը, որոնք սկսել էին շրջանառվել լրատվամիջոցներում այն բանից հետո, երբ նա իր միկրոբլոգում գրել էր, որ կուրծքը մեծացել է: Չնայած լուրերին՝ Քելլին շարունակում է հպարտանալ իր փարթամ բարեմասնություններով և ընդգծում է դրանք:
Հոկտեմբերի 8-ին կայացած միջոցառման ժամանակ աղջիկը կարմիր գորգի վրա հայտնվել է խոր դեկոլտեով քիպ սև զգեստով: Դատելով ամեն ինչից՝ զգեստը փոքր է եղել 28-ամյա աստղի համար:
Իր լակոնիկ հագուստը նա լրացրել է մարմնագույն կոշիկներով, մազերը հյուսել է գլխի շուրջ: Այդ երեկո նրան ուղեկցել է ընկերը՝ շեֆ-խոհարար Մեթյու Մոսսհարթը, ում հետ աստղը մոտ ապագայում պատրաստվում է ամուսնանալ:










































