ՆԱՏՕ-ի 4 զինվոր է զոհվել Աֆղանստանի արևելքում, երբ նրանց մեքենան պայթել է ճանապարհին տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով: Այս մասին Reuetrs գործակալությանն ասել են Դաշինքի ներկայացուցիչները:
Միջադեպը տեղի է ունեցել Պակիստանի հետ սահմանին: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Տեղեկացնենք, որ Հյուսիսատլանտյան դաշինքը տարվա սկզբից Աֆղանստանում կորցրել է 220 զինվորական. միայն մայիսին այդ թիվը կազմել է 57:










































