Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի նկատմամբ դատավարությունը կկայանա նոյեմբերի 4-ին՝ հաղորդում է Reuters-ը:
Բացի դա, այդ օրը տեղի կունենա նրա դաշնակից «Մուսուլման եղբայրներ» շարժման և վերջինիս մասնաճյուղը հանդիսացող «Ազատության ու արդարության կուսակցության» ղեկավարների դատավարությունը:
Մուրսիի ներկայությունը դատարանում կդառնա 2013-ի հուլիսին պաշտոնանկ արվելուց հետո նրա առաջին հայտնվելը հանրության առաջ:
Մեղադրյալների մեծ մասին ներկայացվել է սպանությունների և ցուցարարներին կտտանքների ենթարկելու մեղադրանք:
2013-ի սեպտեմբերին Եգիպտոսում արգելվել էր «Մուսուլման եղբայրների» գործունեությունը:










































