2014-ին Չինաստանը կարող է անցնել ԱՄՆ-ին նավթի ներկրման չափերով: Այդ մասին հաղորդել է Financial Times-ը՝ հղում անելով Էներգետիկ տեղեկատվության վարչությանը (EIA):
EIA-ի վիճակագրությունը վկայում է, որ Չինաստանում նավթի օգտագործման ծավալի և ներքին արտահանման տարբերությունը սեպտեմբերին արդեն գերազանցել է ամերիկյանը: Դա խոսում է այն մասին, որ Չինաստանը նավթի ներկրման ավելի մեծ կարիք ունի:
Չինաստանում նավթի ներկրումը վերջն հինգ տարվա ընթացքում ավելացել է 40 %-ով՝ օրական հասնելով մինչև 10,7 մլն բարելի՝ այն դեպքում, երբ ԱՄՆ-ում այդ ցուցանիշը նվազել է 4 %-ով և կազմել է 18.7 մլն բարել:








































