Սան Ֆրանցիսկոյի մերձակա շրջան ուղևորվող գնացքներից մեկի ուղևորները չափից դուրս տարված են եղել իրենց սմարթֆոններով և գաջեթներով, երբ չարագործը սպառնացել է նրանց ատրճանակով: Ոչ ոք այդպես էլ չի բարձրացրել գլուխը մինչև զինված մարդու` կրակոց արձակելը: Նա սպանել է ուղևորներից մեկին: Այս մասին գրում է San Francisco Chornicle-ը:
Հատուկ ծառայության տվյալներով` վագոնում գտնվող տեսախցիկը նկարահանել է, թե ինչպես է ուղևորներց մեկը հանել զենքը և դրել իր կողքին, ապա սպանել մի ուսանողի:
«Հանցագործի գործողությունները թաքնված չեն եղել: Մարդիկ շատ մոտ են եղել, սակայն նրանք ուշադրություն չեն դարձրել, թե ինչ է տեղի ունենում իրենց շուրջը»,- ասել է շրջանային դատախազ Ջորջ Գեսքոնը:









































