Արարատյան ջրավազանում ջրօգտագործումը կանոնակարգված չէ, ինչի արդյունքում ստեղծվել է բնապահպանական բարդ իրավիճակ: Այդ խնդրի դեմ պայքարելու համար գործադիրը առաջիկա նիստում կքննարկի բնօգտագործման նոր վճարներ սահմանելու հարցը: Արարատյան ջրավազանում ջրօգտագործման ծավալները կտրուկ նվազեցնելու նպատակով, առաջարկվում է օգտագործել գործող տնտեսական մեխանիզմները (բնօգտագործման վճարները)` ուժեղացնելով դրանց կարգավորիչ դերը:
Արարատյան ջրավազանում տնտեսական օգուտները կգնահատվեն համադրվելով բնապահպանական իրական վնասների հետ, որոնց ենթարկվում է այսօր Արարատյան ջրավազանը: Կառավարությունն ակնկալու է, որ դա կհանգեցնի Արարատյան ջրավազանում ջրօգտագործման ծավալների նվազեցման կամ աճի դադարեցման, որով կապահովվի ջրային ռեսուրսների կայուն օգտագործումը:









































