Saturday, 08 06 2024
Արարատի մարզում բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր
Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ
Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին
Ստեփանակերտի հրատապ անելիքը
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը զբաղված է ճեղքեր խորացնելով. բևեռացմամբ ուզում է խոցելի դարձնել Հայաստանը
Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում
Պատվերը վերցրել են, չեն կարողանում կատարել. վերջին հանգրվանը հեղաշրջման փորձն է լինելու
Աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են
Բաքվի պատասխանը Երեւանի. շարունակվող շանտաժ
Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ
Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետեւանքով ճանապարհը փլուզվել է․ Փաշինյան
Հայկական երաժշտությունն ինձ համար օդի և ջրի պես կարևոր է. կանադաբնակ դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Կրաջյանը Երևանում է
12:00
Նավթի գները նվազել են- 07-06-24
Վարչապետն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ
11:30
Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա
Մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվել է նկուղ
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
Գալուզին-Ալիեւ- Զախարովա. Պուտինը կխոսի՞ հայ-ադրբեջանական կարգավորումից
6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը. «Ժողովուրդ»

Չգիտեմ՝ ինչի՞ պակասն է իմ բարեկամ Գագիկին դրդում հետքայլ անել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը (Սլովակիա)։

-Ի՞նչ կարծիք ունեք՝ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի, Համահայկական խորհուրդ ստեղծելու գաղափարի մասին։ Արդյո՞ք Սփյուռքը պետք է ներգրավվի այդ գործընթացներում, կա՞ առհասարակ հետաքրքրություն։

-Կարծում եմ՝ իսկապես շատ ակտուալ հարց է։ Ես էլ մի հարցադրում անեմ՝ Սերժ Սարգսյանը նաև Հանրային խորհուրդ է ստեղծել, երկիրը դրանից մեկ ցենտի օգուտ ստացե՞լ է, թե՞ այդ խորհուրդը կիսահհկական մարդկանց հավաքածու է, որոնք լրացնում են ՀՀԿ-ի այն թափոնը, որոնց ձեռքը երկիրը կրակն է ընկել։ Երբևէ լսե՞լ եք, որ Հանրային խորհուրդը հանկարծ հանդես գա մարդկանց ճակատագիրը պահելով, հայրենասեր որևէ մեկի մեջքին կանգնելով, իշխանությունների սահմանը կորցրած կոռուպցիայի դեմ որոշակի քայլեր առաջարկելով։ Մենք նման բան չենք տեսել Հանրային խորհրդից, միայն ու միայն կիսատ-պռատ ինտրիգային քաղաքականություն ու Սերժ Սարգսյանին պահելու միտումներ։

Սակայն երևում է՝ դա չի բավարարում մեր նախագահի աթոռը զբաղեցրած հարգելի ընկերոջը, և նա ուզում է իր ցանցը տարածել նաև Սփյուռքում։ Հրանուշ Հակոբյանի միջոցով բացառիկ անհաջող քաղաքականություն վարելու արդյունքից դժգոհ Սարգսյանը մտածում է մի նոր տրյուկ իրականացնել։ Սփյուռքում դա բոլորը հասկանում են ու գիտեն, որ այդ համաժողովներին կմասնակցեն ոչ թե Սփյուռքի իրական գործիչները, որոնք երկնքից աստղեր են իջեցնում Հայաստանի համար, այլ տարբեր տիպի թափոններ, որոնք նախագահի համար պատրաստ են ծախել ամեն ինչ։ Այսինքն՝ ծիծաղաշարժ մարդուկներ, որոնք Հայաստանից օգտվում են և ոչ օգնում։ Բնական է՝ մեր վերբերմունքը դրան խիստ բացասական է։ Կոնկրետ եվրոպահայերը, համոզված եմ՝ նաև ամերիկահայերն ու ռուսահայերը խիստ բացասական են նայում այս նախաձեռնությանը։ Համարում եմ անհեռանկար և անմիտ՝ շատ նման Համաշխարհային հայկական բանկ ստեղծելու ու մնացած անհաջող գաղափարներին։

-Ի՞նչ եք կարծում՝ այս փուլում նախաձեռնությունը Սերժ Սարգսյանին ինչի՞ համար է պետք։ Արդյոք չի՞ լուծում 2018-ի իր վերարտադրության խնդիրը։ Գուցե նաև խորհուրդը հարց բարձրացնի, համահայական պահանջ դրվի, որ նա դառնա վարչապետ։ Հնարավո՞ր է։

-Դուք ձեր հարցի մեջ պատասխանն արդեն հիանալի ներկայացրեցիք։ Ինձ մնում է ասել՝ այո, անկասկած։ Վարչապետի պաշտոնի հարցը լուծելուց հետո խորապես մոռանալու են, որ այդպիսի կառույց են ստեծել։ Կառույցն ապագա չունի, ու բոլորը դա շատ լավ հասկանում են։ Ձեր հարցադրման մեջ նշվածը իրականության հայելին է։

-Հետևելով առկա քաղաքական ուժերի գործունեությանը, տեսնո՞ւմ եք այսօր Հայաստանում այնպիսի մի ուժ, որի վրա կարելի է հենվել ու փոփոխությունների հույսեր կապել։

-Ես պետք է ցավալիորեն բացասական պատասխան տամ՝ այդպիսի ուժ չկա։ Խորհրդարան ասածը նախապես հաշվարկած, բոլոր տոկոսները նախապես գրանցած կառույց է։ Ընդամենը փոխանցվել է Տիգրան Մուկուչյան կոչված տարօրինակ արարածին ու պահանջվել է դա ներկայացնել որպես խորհրդարանական ընտրությունների արդյունք։ Բավական է վերցնել այն տեսաշարը, որտեղ երևում է, թե ինչ հանրահավաքներ է անցկացնում «Ելք»-ը և այն տեսաշարը, որտեղ երևում է՝ ինչ հանրահավքներ է անցկացրել ՕՐՕ դաշինքը։ Ընդամենը վիզուալ համեմատությունը մեր հարցադրմանը կպատասխանի։ Այդ ինչպե՞ս է, որ բազմահազար միտինգավորներ ունեցող ուժերը չեն հայտնվում խորհրդարանում։ Բացարձակ տարօինակ պահվածքի տեր «Ելք»-ը հայտնվում է խորհրդարանում, ՕՐՕ-ն՝ ոչ։ Հիմա հասկացեք՝ նման հոգին ծախող գործիչներից բաղկացած ուժը, որ տեղ է գտնում խորհրդարանում, ինչ ծառայություններ կարող է մատուցել իշխող Հանրապետական կուսակցությանը և նրա ղեկավար Սերժ Սարգսյանին։ Այդ պարոններից և տիկիններից ոչ մի անկեղծություն սպասել պետք չէ։ Նույնիսկ դեմարշային, հակահհկական հայտարարությունները պետք է չակերտների մեջ վերցնել ու տեսնել, թե դրանց տակ ինչ կա։Սկսած փողոցների անվանափոխության հարցից, կամ ԵԱՏՄ-ից դուրս գալու տափակ հայտարարությունը, որոնց հիմքն անեկղծությունը չէ։ Դա ընդամենը շոու է, որին ժողովուրդն այնքան է ծանոթ, որ զզվելու աստիճանի արձագանքում է։ Այսօր մենք չունենք խորհրդարան, չունենք ընդդիմություն։ Մեր նման թույլ երկրի համար դա սարսափելի բան է։

-Ժամանակին Դուք մեծ հույսեր էիք կապում Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժի հետ։ Օրերս Ծառուկյանն իր հարցազրույցներից մեկում չէր բացառել իշխող ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հեռանկարը։ Ինչպե՞ս եք վերաբերում այս հայտարարությանը։

-Մի քանի անգամ խիստ եմ արատահայտվել իմ բարեկամ Գագիկի հասցեին, և քանի անգամ Գագիկն ինձնից վիրավորվել է։ Բայց ես չեմ կարողանում հասկանալ՝ ո՞րն է կարևոր՝ ընկերական, բարեկամական հարաբերությունները, թե՞ երկրի ճակատագիրը։ Խնդրում եմ՝ թող պարոն Ծառուկյանն ինձնից չնեղանա, բայց այն, ինչ նա անում է, բոլորովին հարիր չէ ազգասեր քաղաքական գործչին։ Որպես անձնավորություն, իսկապես պարոն Ծառուկյանը շատ հայրենասեր է, բայց չգիտեմ՝ ինչի պակասն է նրա մոտ, որ նրան մղում է ամենաճակատագրական քայլերին հետքայլ անել։ Դա հարվածում է և՛ նրա, և՛ կուսակցության իմիջին և ահավոր հակասում է ազգային շահերին։ Եթե պարոն Ծառուկյանը ուժ ու տղամարդկություն գտներ ու մինչև վերջ իր ընդդիմադիր կերպարը պահեր՝ ազգային հերոս կդառնար։ Մի անգամ ես նրան ուղիղ տեքստով ասացի 2012 թվականի դեկտեմբերին՝ Գագիկ, եթե դու նախագահական ընտրություններին մասնակցես, հավատա՝ դու կհաղթես ու կդառնաս Անդրանիկ Զորավարի նման մեկը, եթե փախնես՝ Արթուր Բաղդասարյանի նման մեկը։ Այն ժամանակ նա ինչ-ինչ պատճառներով ընկրկեց։ Ես շատ ափսոսում եմ, որ դրանից հետո էլ քայլ արվեց ու նորից նահանջ։ ԲՀԿ-ի նման ուժը փաստորեն մանրացվեց, մասնատվեց ու որպես ընդդիմություն գոյություն չունի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում