Հունաստանի առաջնության «Օլիմպիակոս Վոլոս» – «Գիլֆադաս» խաղում զավեշտալի դեպք է գրանցվել:
3:1 հաշվի ժամանակ հյուրերի մարզիչը որոշեց խաղադաշտ դուրս բերել հարձակվող Դիժեյին, սակայն նրա պլանները խառնվեցին ընդամենը 8 վայրկյան անց:
Մրցակցի դեմքին հարվածելու համար խաղացողը դաշտ դուրս գալուց 8 վայրկյան անց հեռացվեց խաղադաշտից: Կարմիր քարտ տեսնելուց հետո խաղացողի մոտ նույնիսկ ժպիտ առաջացավ:






































