Friday, 07 06 2024
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին
20:10
Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջարկությունների կատարման մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
«Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն Ուկրաինա չի մեկնել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի հերթական նիստը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին հանձնարարական է տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել անդամակցության շուրջ բանակցությունները
19:10
Չինաստանը պատրաստ է հայ ընկերների հետ ջանքեր գործադրել՝ նպաստելու բարեկամական կապերի զարգացմանը․ Հայաստանում մեկնարկեց «Չինարենի կամուրջ» մրցույթը

Նոր բժշկական կենտրոն է կառուցվում. կառավարությունը գույք կօտարի գլխավոր վիրաբույժի համար

Կառավարության վաղվա նիստում ընդգրկված է պետական գույք օտարելու մասին որոշման նախագիծ: Նախագծին ծանոթանալիս պարզ է դառնում, որ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոց 2-րդ նրբանցք 23 հասցեում գտնվող 1253.5 քառ. մետր մակերեսով շենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.07966 հեկտար մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարվելու է քաղաքացի Տարոն Տոնոյանին:

Տարոն Տոնոյանը, հիշեցնենք, հայտնի վիրաբույժ է, որը տարիներ շարունակ դատական վեճերի ու քաշքշուկի մեջ է հրապարակախոս Զորի Բալայանի որդու՝ Հայկ Բալայանի հետ «Երևան» բժշկական կենտրոնի պատճառով: Ներկայումս բժշկական կենտրոնը չի գործում, դռները փակ են, լույսերն անջատված են, աշխատակիցներն էլ՝ օդից կախված կարգավիճակում: Հիվանդանոցը լուծարված է, իսկ պատճառը հիվանդանոցի երկու սեփականատերերի անհամաձայնություններն էին:

Մենք դեռևս մեկ ամիս առաջ էինք գրել, որ մեր տեղեկություններով՝ հոգնելով այս անվերջանալի վեճից՝ գլխավոր վիրաբույժ Տարոն Տոնոյանը որոշել է սեփական բժշկական կենտրոնը հիմնել, և այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են:

Այսօր էլ Տարոն Տոնոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց, որ շենքը ձեռք է բերում բժշկական կենտրոն հիմնելու համար, բայց հորդորեց ՝ դեռ առուն չթռած, հոպ չանել: Նոր բժշկական կենտրոնի անվանումը Տոնոյանը դեռ չի որոշել: «Մինչև անվանմանը հասնելը, դեռ շատ-շատ անելիքներ կան»,- ասաց Տոնոյանը՝ հավելելով, որ բժշկական կենտրոնը հիմնականում ունենալու է վիրաբուժական ուղղվածություն: «Ունենալու է այն ուղղվածությունը, որով հիմնականում ես եմ զբաղվում»,- ասաց վիրաբույժը:

Բժշկական կենտրոնի համար Տոնոյանի կողմից ձեռք բերվող գույքի գնահատված արժեքը՝ 33 684 949 ՀՀ դրամ է: Ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը՝ 16 842 475 ՀՀ դրամ է: Տոնոյանը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.07966 հա մակերեսով հողամասի կադաստրային արժեքը՝ 5 544 336 ՀՀ դրամ: Ձեռք բերելով շենքը, Տոնոյանը պարտավորվում է շենքի բարեկարգման, վերազինման և նոր բժշկական կենտրոն կառուցելու նպատակով երկու տարվա ընթացքում իրականացնել 70 000 000 ՀՀ դրամի ներդրում, որից առաջին տարում՝ 45 000 000 ՀՀ դրամ, երկրորդ տարում՝ 25 000 000 ՀՀ դրամի ներդրում:

Ինչ վերաբերում է«Երևան» ԲԿ-ի հետագա ճակատագրին, ապա Տարոն Տոնոյանը կարճ պատասխանեց, որ լավատես է և հավատում է, որ «բարին հաղթելու է»:

Իսկ Հայկ Բալայանը վերջերս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, որ «Երևան» ԲԿ-ն բոլոր շանսերն ունի ոտքի կանգնելու համար, բայց դա կլինի միայն այն պարագայում, երբ «Տարոն Տոնոյանի խիղճն արթնանա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում