Այսօր Ադրբեջանի նախագահի թեկնածու Իլյաս Իսմաիլովը հրաժարվել է քվեարկել նախագահական ընտրություններին: Այս մասին RIA Novosti գործակալությանը հաղորդել է նրա ներկայացուցիչը:
«Իսմաիլովը կարծում է, որ նա ընտրություններում հանդես է գալիս որպես Ադրբեջանի նախագահի թեկնածու և չի կարող մասնակցել քվեարկությանը, քանի որ պարզ է՝ քվեարկող թեկնածուն ինքն իրեն է ձայն տալիս: Այդ պատճառով նա հրաժարվել է քվեարկել ընտրություններում»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Մյուս բոոլր թեկնածուները, այդ թվում Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևն արդեն քվեարկել են:
ԿԸՀ-ի տվյալներով՝ տեղի ժամանակով ժամը 15.00-ի դրությամբ՝ քվեարկել է ընտրողների 58.05%-ը: Ընտրություններն անցկացվում են 125 ընտրական տարածքներում՝ 5492 ընտրատեղամասերում:








































