Թունիսի նախկին նախագահ Զին Ալ-Աբիդին բեն Ալին և նրա տիկինը` Լեյլա Թրաբելսին հեռակա կդատապարտվեն առաջիկա շաբաթների ընթացքում: Դատը տեղի կունենա Թունիսում: Այս մասին հաղորդում է Europe1 ռադիոկայանը:
Հյուսիսաֆրիկյան այդ հանրապետության նախկին նախագահի և նրա տիկնոջ նկատմամբ առաջ են քաշվել մի քանի մեղադրանքներ, որոնք կապված են անվտանգության ուժերի կողմից բռնի ուժի կիրառման հետ, որի հետևանքով 2011թ. հակակառավարական ելույթների ժամանակ զոհվել էին բազմաթիվ ցուցարարներ:
Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ տևած ցույցերից հետո Թունիսի նախկին նախագահ Զին Ալ-Աբիդին բեն Ալին ստիպված էր լքել երկիրը և տեղափոխվել Սաուդյան Արաբիա, որի իշխանությունները թունիսյան բռնապետին քաղաքական ապաստան տվեցին:








































