Լոնդոնի «Արսենալ»-ի լեգենդար կիսապաշտպան Դենիս Բերգկամպը գովեստի խոսքեր է հղել թիմի նորեկ Մեսութ Օզիլի հասցեին:
«Հասկանում եմ, թե ինչու են երկրպագուներբ համեմատում ինձ և Օզիլին, բայց ես չեմ սիրում համեմատվել, քանի որ մենք տարբեր ենք: Օզիլը հիանալի ֆուտբոլիստ է, ով լավ է դիրք ընտրում, գնդակ է պահում և առանձնանում է հրաշալի փոխանցումներով:
«Արսենալ» է տեղափոխվել ֆուտբոլիստ, ով պաշտպանությունը կապում է հարձակմանը, ինչի շնորհիվ թիմը սկսել է ավելի շատ գոլեր խփել: Ի տարբերություն սովորական խաղացողների, բարձրակարգ ֆուտբոլիստները կարող են հանդիպման ելքը վճռել մեկ հպմամբ»,- Բերգկամպի խոսքերը մեջբերում է De Telegraaf-ը:
Հավելենք, որ Բերգկամպն «Արսենալ»-ում հանդես է եկել 1995-2006թթ՝ 3 անգամ դառնալով Անգլիայի չեմպիոն:






































