Առնվազն 60 տիբեթցի է վնասվածքներ ստացել բողոքի ակցիայի ժամանակ չինացի ոստիկանների կողմից, հայտնում է ԱՄՆ-ում տեղակայված Free Asia ռադիոկայանը:
Դեպքը տեղի է ունեցել կիրակի. միտինգի մասնակիցները պահանջել են ազատել սեպտեմբերին մի շարք բողոքի ակցիաների կազմակերպիչներին:
Չինաստանի իշխանությունները դեռ չեն մեկնաբանում հաղորդագրությունը:
ԶԼՄ-ների համար այդ տեղեկության ճշմարտացիությունը ստուգելը դժվար է, քանի որ արտասահմանցի լրագրողբներին թույլ չեն տալիս հայտնվել Տիբեթի տարածքում:









































