ԱՄՆ Հարավային Դակոտա, Նեբրասկա, Այովա, Վայոմինգ, Կոլորադո նահանգներում տեղացած առատ ձյունը, որ տարվա այս ժամանակահատվածում բնորոշ չէ այդ շրջանի համար, 4 մարդու մահվան պատճառ է դարձել:
Որոշ դեպքերում, ըստ հիդրոօթերևութաբանների տվյալների, տեղացել է մինչև 120 սմ ձյուն: Առատ տեղումների պատճառով խափանվել է նաև էլեկտրականությունը, ինչի հետևանքով ավելի քան 20 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով նահանգի իշխանություններին:
Բնական տարերքի հետևանքները վերացնելու գործում ներգրավվել են ոստիկանությունը, հրշեջ ծառայությունները, կամավորներ և ԱՄՆ ազգային գվարդիայի զինվորներ:









































