Սոցիոլոգիական հետազոտությունների անկախ կենտրոնը, որը հարցում է անցկացրել Ադրբեջանում նախագահական ընտրությունների օրը, հաղորդում է, որ 939 ընտրատեղամասերում երկրի գործող նախագահ Իլհամ Ալիևը հավաքել է ընտրողների ձայների 92.15%-ը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Ընտրություններն անցկացվում են 125 ընտրատարածքներում՝ 5492 ընտրատեղամասերում: Նախագահի պաշտոնի համար պայքարում է 10 մարդ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախագահական ընտրություններին քվեարկության առաջին երկու ժամվա ընթացքում մասնակցել է ավելի քան 937 հազար մարդ: ԿԸՀ-ի հաշվարկների համաձայն՝ իրենց քաղաքացիական պարտքն արդեն կատարել է ընտրողների 18.22%-ը:









































