Հոկտեմբերի 8-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա-Բ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 4-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաների:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն:







































