Tuesday, 16 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

«Ինչքան մենք թուլանանք, այնքան Ռուսաստանն ավելի է Ադրբեջանին «քսի տալու» մեզ վրա»

ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահան Բադասյանը պատերազմի վերսկսումը հավանական չի համարում, թեև չի էլ բացառում: «Որպես անձ, մարտական ուղով անցած մարդ, որպես ծնող՝ չորս երեխաների հայր, ես չեմ ուզում, որ պատերազմ լինի, ցանկությունս է դա. Բայց եթե պատերազմ լինելու է, կուզեմ, որ շուտ լինի, որպեսզի ինքս էլ մասնակցեմ, և վերջակետ դնենք այդ պատերազմին: Եթե իրատեսորեն նայենք խնդրին, ապա Ադրբեջանը միշտ հայտարարել և հայտարարում է, որ ինքը պատերազմով պետք է հետ վերցնի իբրև իրեն պատկանող տարածքները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա՝ միաժամանակ նշելով, որ պաշտոնական Բաքուն՝ հանձին Ալիևի կլանային դինաստիայի, դա պարտավոր է անել, որպեսզի իր դիրքը և նավթային հարստությունը կարողանա պահել:

Իրականում, Բադասյանը նշում է, որ հանդիպել է Ադրբեջանը լքած ադրբեջանցիների, ովքեր ուղղակի պատերազմի հետևանքներից սարսափում են: Հայաստանն ու Արցախը ևս չեն ուզում, մենք էլ ունենք պատերազմների հետևանքներ՝ հաշմանդամներ, հետագայում հրետակոծությունից, օդանավերի ռմբակոծությունից վիրավոր մարդիկ: Ըստ պատգամավորի՝ մեզ համար պատերազմն ավելի հեշտ կլինի տանելը, քանի որ պաշտպանվողի դերում ենք, իսկ իրենց համար դժվար է, քանի որ հարձակվողն են:

«Իհարկե, ընդունված է, որ պատերազմում հաղթում է տեխնիկան, սակայն դա այդպես չէ: Պայմանները հավասար չեն ուղղակի, բայց Ադրբեջանը միշտ ուզում է ռազմական առավելության հասնել, և երբ նա հարյուր տոկոսով համոզված լինի, որ հաղթելու է, պատերազմը կսկսի: Այլ բան է, որ մենք պիտի պատերազմի պատրաստ լինենք, որպեսզի խաղաղությունը հաստատ լինի»,- ասաց նա: Բադասյանի համոզմամբ՝ որպեսզի պատրաստ լինենք պատերազմի, դրա համար ուժեղ տնտեսություն է պետք, վերջինիս հասնելու համար՝ լավ ղեկավարություն, որ առայժմ Հայաստանը չունի, հակառակը՝ այսօր կատարվում է այն, ինչ կատարվում է, ունենք այն, ինչ ունենք: Տարածաշրջանում, ըստ պատգամավորի, ոչինչ չի փոխվել. Ադրբեջանը տնտեսապես հզորանում է, այստեղ իրենց մոտ նավթային գործոնն է գերիշխում, իսկ մեզ մոտ՝ ներքին կազմակերպվածության պակասը:

«Ես Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը մի դաշտ եմ համարում: ՀՀ իշխանությունները նախկինում՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից, անընդհատ հանձնել են, հանձնել դիրքերը՝ միջազգային ասպարեզներում, տնտեսական առումներով, և այսօր եկել է մի պահ, երբ մենք արդեն անկախություն կորցնելու վտանգի առաջ ենք կանգնած: Մեր խնդիրը սա է, ոչ երբեք՝ Ադրբեջանը, նա անգամ ապագայում խնդիր չի լինի, հակառակը՝ սերունդներ հետո գուցե երկու երկրները հաշտվեն և փոխադարձ հարաբերություններ լինեն՝ հարևանական, անգամ՝ բարեկամական»,- ասաց Բադասյանը:

Նրա խոսքերով՝ ԼՂ հիմնահարցի լուծմանը կհաջորդի Ցեղասպանության ճանաչումը, դա տեղի կունենա, երբ մենք լինենք հզոր, տարածաշրջանում դեր խաղացող երկիր, այդ ժամանակ Ադրբեջանն ինքը կփորձի մեզ հետ հարաբերություններ պահպանել, ոչ թե երբ մենք ստրկանանք Ռուսաստանի առջև, որ նա Ադրբեջանին սաստի: Բադասյանը համոզված է՝ ինչքան մենք թուլանանք, ստրկանանք, այնքան Ռուսաստանն Ադրբեջանին «քսի է տալու, որ մեզ վրա հաչա»: Ադրբեջանի նախագահի թեկնածուների՝ Ստեփանակերտն իրենց մայրաքաղաք դարձնելու ծրագրերին անդրադառնալով՝ պատգամավորը նշեց, որ դա էժանագին հեղինակության ձեռք բերման խնդիր է. ազերիները՝ որպես ժողովուրդ, ոչ թե ազգ, միշտ դյուրահավատ են, իրենց ժողովրդին ճանաչելով՝ ինչ նրա ականջը սիրում է լսել, այն էլ ասում են:

Տարածաշրջանում, ըստ Բադասյանի, ոչ մի փոփոխություն սպասելի չէ անգամ Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո. Ալիևը մեծ տոկոսով հաղթելու է, իրենք պահելու են իրենց տոտալիտար ռեժիմը, ամեն ինչ կանխորոշված է արդեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում