Քարնեգի-Մելոնի համալսարանի գիտնականները (ԱՄՆ) ստեղծել են սմարթֆոններով տեքստային հաղորդագրությունների և այլ ֆայլերի փոխանակման հավելված, որը նրանց խոսքով՝ բացարձակապես չի ենթարկվում էլեկտրոնային կոտրման: Հաղորդակցությունը կատարվում է միայն ծածկագրի միջոցով, որը հայտնի է ուղարկողին և հասցեատիրոջը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
SafeSlinger-ի ստեղծողները նշում են, որ դրա միջոցով ուղարկված հաղորդագրությունները կարդալ չեն կարող ո՛չ հեռախոսային ընկերությունը, ո՛չ համացանցային փրովայդերը, ո՛չ գործատուն, ո՛չ էլ որևէ այլ մեկը:
Հավելվածն անվճար է և արդեն հասանելի է համացանցում: Ստեղծողները հույս ունեն, որ այն լայն տարածում կգտնի:









































