Sunday, 12 07 2026
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն

Սիոնիստական դավադրությունը՝ գործողության մեջ. «Մեծ Իսրայելն» ու Քրդստանը. Star gazete, Թուրքիա

Քրդերը Մերձավոր Արևելքում ուժեղ պետություն ունեն, որում նրանք ներգրավված են որպես իրավահավասար քաղաքացիներ և որտեղ, շնորհիվ վերջին տարիների ժողովրդավարացման գործընթացի, նրանց երաշխավորված են մշակութային իրավունքներ։ Դա Թուրքիայի հանրապետությունն է։ Այդ տեսակետն ամրապնդելու համար բավարարել է համեմատելը, թե ինչպես է ապրել քուրդ ժողովուրդն Իրաքում Սադամի օրոք և Սիրիայում՝ Ասադի օրոք, ովքեր դատապարտված էին որոշակի տարածաշրջանում գոյության՝ չունենալով քաղաքացիական իրավունքներ։ Այս մասին Star gazete-ում գրում է Արդան Զանթյուրքը.

«Նույնիսկ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK), որը հանդես է գալիս որպես Մերձավոր Արևելքում իմպերիալիզմի զինվոր, չկարողացավ սեպ խրել այդ հնագույն տարածաշրջանի իմաստուն ժողովուրդների միջև, և PKK-ի 40-ամյա արյունալի արկածախնդրությունն այդ երկրի բոլոր մարդիկ գնահատում են որպես «իմպերիալիստների արտաքին հարձակում»։

«Ինոնի պլանը» և Քրդստանի պատմությունը

1980-ական թթ սկզբներին իմպերիալիզմը գործի դրեց Մերձավոր Արևելքի վերակառուցման պլանը՝ «Մեծ կայսերական Իսրայելի հովանոցի ներքո», և առաջին քայլը եղավ իրանա-իրաքյան պատերազմը, որը սկսվել է 1980 թվականի սեպտեմբերի 22-ին ու տևել 8 տարի։ Այդ պատերազմի ընթացքում իմպերիալիստական ուժերը, կիրառելով երկու մուսուլմանական պետությունների հանդեպ «և՛ մեր, և Ձեր» սկզբունքը, ճանապարհ են բացել դեպի ռազմական, տնտեսականն և սոցիալական աղետ։ Պատերազմները Պարսից ծոցում և Իրաքի օկուպացումը 2003 թվականին շարունակել են այդ ռազմավարությունը։

Հենց այդ ժամանակահատվածում է ուժի մեջ մտել «Ինոնի պլանը», որը գրել էր Օդեդ Ինոնը 1982 թվականին։ Այն նախատեսում էր տարածաշրջանի բոլոր մուսուլմանական, առաջին հերթին արաբական երկրների փլուզում։ Իսկ PKK-ն իր առաջին ահաբեկչությունն իրականացրել է 1983 թվականին։

Պլանը պարզ է, սակայն արյունալի. Իրաք-Սիրիա-Լիբանան տարածաշրջանը պետք է մասնատվել փոքր պետությունների, որոնք ժամանակի ընթացքում կհայտնվեին Իսրայելի վերահսկողության տակ։ Ամենից առաջ պետք է մասնատվեր Իրաքը՝ քրդեր-սուննիներ-շիաներ առանցքով, իսկ այնուհետև պառակտման պետք է ենթարկվեր Թուրքիա-Իրան-Պակիստան գիծը…

Փաստացի այդ պլանը նման է «Մեծ Իսրայելի» ստեղծման և ենթադրում է ամերիկյան արտաքին քաղաքականության գլխավոր առանցքի ձևավորում այդ տարածաշրջանի հանդեպ։

Քրդստանը, որը կստեղծվի Իսրայելի աջակցությամբ, այդ պլանի մեկնակետն է, որոշակի իմաստով բանալի, որը պետք է ազդի ոչ միայն Իրաքի, այլև Թուրքիայի, Սիրիայի և Իրանի վրա։

Իրաքում և Սիրիայում Ինոնի պլանը, թվում է, հաջողությամբ է պսակվել, և այժմ մեզ դժվար կլինի այդ պետությունների ունիտար կառուցվածքը պահպանելը։ Սուդանում, Եմենում և Լիբիայում, այդ պլանը կարող է, ահա ուր որ է, հաղթել։ Եթե Մերձավոր Արևելքը բախվի դոմինոյի էֆեկտի, յուրաքանչյուր պառակտվող երկիր կխթանի հարևան պետություններում նոր ճակատի բացումը։

Գերմանիան՝ սիոնիստական պետություն

Այսօր մենք տեսնում ենք պլանի շարունակություն, որը նախապատրաստվել էր Մեծ Բրիտանիայի կողմից XIX դարում և մի քանի անգամ փոփոխվել անգլո-ամերիկյան միության կողմից՝ համապատասխան դրա նպատակների։ Սակայն հատկանշական է, որ երկիրը, որին «կիրառում» են ընդդեմ Թուրքիայի, Գերմանիան է։ Գերմանիան անկախ պետություն չէ։ Դրա տարածքները, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո օկուպացվել են Խորհրդային միության կողմից, ոչ վաղ անցյալում միավորվել են բրիտանական, ամերիկյան և ֆրանսիական օկուպացիոն գոտու հետ։ Ըստ էության, Գերմանիան պետություն է՝ սիոնիզմի հիմնական առանցքով։ Վճարն այն բանի համար, ինչ արել են նացիստները հրեաների հետ, ավարտվել է նրանով, որ գերմանական կառավարությունն ու նրա ժողովուրդը հայտնվել են սիոնիզմի լիարժեք վերահսկողության տակ, այդ իսկ պատճառով Իսրայելը Գերմանիայից եկող բոլոր հայտարարությունների հիմնական հասցեատերն է։

Պուտինն ու Էրդողանը կտրել են շղթան

Չնայած այն բանին, որ Իրանը գոյություն ունի անհիշելի ժամանակներից, նա դավաճանել է մուսուլմանական աշխարհին՝ Ինոնի պլանի իրագործումից առավելագույն շահ ստանալու նպատակով։ Իրանի գլխավոր ռազմավարությունը կայացել է նրանում, որպեսզի խլի սուննիական տարածաշրջանի զգալի մասը, որը մասնատվել էր սիոնիստական պլանով, սակայն  իրանականում նա բախվել է այդ տարածաշրջանում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջամտությանը և հասկացել, որ չնայած ավելի քան 80 մլրդ դոլարի ծախսերին և հազարավոր մահերին, իրեն ոչինչ բաժի չի հասնի, և հիմա, Թուրքիայից բացի, չեն մնացել այլ ուժեր, որոնց նա կարող է վստահել։

Մյուս կողմից՝ «Ինոնի պլանով» կործանիչ հարված հասցվեց երկու տարբեր ճակատներից ու երկու առաջնորդներից։ Առաջին հերթին, Պուտինը, ռազմական աջացություն ցուցաբերելով Սիրիայի իշխող կուսակցություն «Բաաս»-ին, դանդաղեցրեց Սիրիայի անկման գործընթացը և վերցրեց իրավիճակն իր վերահսկողության տակ։ Երկրորդ՝ Էրդողանը, աջացություն ցուցաբերելով Սիրիայի ազատ բանակին, հավեկշիռ ապահովեց մարտի դաշտում, կանգնեցրեց անկումը։

Ներկայում միակ ուժը, որը կաշվից դուրս գալիս, միայն  թե Իրաքն ու Սիրիան լուծարվեն, Ամերիկայի միացյալ նահանգներն են…

Իսկ այն, որ Իսրայելը պաշտոնապես աջակցում է անկախության մասին Բարզանիի հանրաքվեին, ակնհայտ բացահայտում է այդ պլանը։

Եթե 2016 թվականի հուլիսի 15-ի պետական հեղաշրջման փորձը հաջողությամբ պսակվեր, Պուտինը մենակ կմնար այդ տարածաշրջանում։ Այդ իսկ պատճառով այդ իրադարձությունների ընթացքում նա բացահայտ Թուրքիայի կողմն է եղել, իսկ հեղաշրջման փորձից մեկ շաբաթ անց հանդիպել Սանկտ Պետերբուրգում Էրդողանի հետ, ակտիվորեն շարունակել հարաբերությունների մեղմացման գործընթացը։

Կարճ ասած՝ Էրդողանի և Պուտինի համաձայնությունը կենսական կարևոր նշանակություն ունի Մերձավոր Արևելքի համար»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում