Սերբիայի կառավարությունը մի շարք միջոցառումներ կկիրառի` առաջիկայում սնանկության սպառնալիքը կանխարգելելու համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Այդ միջոցառումների շրջանակներում քառորդ մասով կկրճատվի պետական ծառայողների աշխատավարձը, կավելանան հարկերը և վնասով աշխատող ընկերություններին այլևս փոխհատուցումչի տրամադրվի:
Ֆինանսների նախարար Լազար Կրստիչը հայտարարել է, որ առանց կոշտ տնտեսական միջոցառումների կիրառման Սերբիան 2 տարի անց կարող է առանց միջոցների մնալ: Նա նշել է, որ տնտեսական բարեփոխումները պետք էր սկսել դեռևս 10 տարի առաջ:







































